Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

08 փետրվարի 2022 թվականի

թիվ 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման կարգավորման առանձնահատուկ կանոններ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 43-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 45-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 221-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի 25-րդ կետի 3-րդ ենթակետը «նախագծերը։» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 4/07) սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում բանկի ներդրումային ծառայությունների մատուցման կանոնների նախագծերը ներառում են այս ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում՝ թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը։»:

2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը «ժ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» պարբերությամբ.

«ժա. Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը ներառում են այդ ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում՝ թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը։»:

3) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» պարբերությամբ.

«ը. Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը ներառում են այդ ծառայությունների մատուցման մանրամասն կարգն ու պայմանները, այդ թվում՝ թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը։»:

4) Կանոնակարգի 45-րդ կետի 6-րդ, 48-րդ կետի 7-րդ և 49-րդ կետի 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

5) Կանոնակարգի 126-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի՝ Կենտրոնական բանկ ներկայացված գործունեության կանոնների հետագա փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին կանոնակարգերը (ներդրումային ընկերության գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը), բացառությամբ սույն կանոնակարգի 126.1-րդ կետով սահմանված դեպքի,»:

6) Կանոնակարգը 126-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 126.1-րդ կետով.

«126.1. Ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը լիցենզավորվելուց, իսկ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչությունը գրանցվելուց հետո քրաուդֆանդինգի ծառայությունների կամ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մասին այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով.

1) ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգը կարգավորող նոր ընդունված ներքին կանոնակարգերը (գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը),

2) Կանոնակարգ 4/07-ով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման նոր ընդունված ներքին կանոնակարգերը (գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը), այդ թվում՝ թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, գործառնական ռիսկերի նկարագրությունը, այդ ռիսկերի ընդունելի մակարդակը ու դրանց հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. փետրվարի 10

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: