040.0350.19.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
19 օգոստոսի 1997 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
19 օգոստոսի 1997 թ. N 350
քաղ. Երևան
տեղեկությունները պետական եվ ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պաշտոնատար անձանց բացակայության ժամանակ նրանց փոխարինում են իրենց որոշմամբ լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի N 350 որոշմամբ |
ց ա ն կ
Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
16. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
17. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
171 . Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար
172 . Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
19. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ
19.1. Պետական վերահսկողական ծառայության պետ
20. Հարկային մարմնի ղեկավար
21. (կետն ուժը կորցրել է 11.12.08 N 1466-Ն)
22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
231. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
24. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ
25. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
26. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ
27. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
271. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ
27.2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
273. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
28. Երևանի քաղաքապետ
29. Հայաստանի Հանրապետության մարզպետներ
(ցանկը փոփ., լրաց. 02.10.98 N 613, 26.11.98 N 738, լրաց. 28.10.00 N 691, խմբ. 28.09.05 N 1572-Ն, լրաց. 16.03.06 N 314-Ն, փոփ., լրաց. 11.12.08 N 1466-Ն, 22.01.09 N 78-Ն, լրաց. 12.03.09 N 286-Ն, 28.10.10 N 1379-Ն, 09.04.15 N 373-Ն, 23.07.15 N 822-Ն, 09.08.18 N 874-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն, 24.03.22 N 384-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|