Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 11-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 55,572,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N 20122021-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 11,532,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N 20122021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 7,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված N ԱՎ-ԿՏ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 4,880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված N ԱՎ-ԿՏ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 31,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

                  

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

   

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 11-Ա

որոշման

     

ԾՐԱԳԻՐ

    

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»

         

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետությունում անօթևան մնացած ընտանիքների համար Ստեփանակերտ քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կառուցվող բազմաբնակարան տների շահառուների համար թվով 102 հատ սառնարանների և 300 հատ լվացքի մեքենաների ձեռքբերում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Արցախի Հանրապետություն, ք․Ստեփանակերտ,

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ք․Գյումրի, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

55,572,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության անօթևան մնացած ընտանիքներ և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կառուցվող բազմաբնակարան

տների շահառուներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

18 փետրվարի 2022 թ., ավարտը 19 ապրիլի 2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,

Նախատեսվում է Արցախի Հանրապետությունում անօթևան մնացած ընտանիքների համար Ստեփանակերտ քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շահառուների

և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կառուցվող

 

անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

բազմաբնակարան տների շահառուների համար սառնարանների և լվացքի մեքենաների ձեռքբերում։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 18 փետրվարի 2022 թ., ավարտը՝ 19 ապրիլի 2022 թ.։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 55,572,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է «Indesit» IWSB 5085 (CIS) մոդելի լվացքի մեքենաների և «Indesit» ES 18 մոդելի սառնարանների ձեռքբերում։ Ստեփանակերտ քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի շահառուների համար թվով 62 հատ սառնարան՝ 11,532,000 դրամ, թվով 260 հատ լվացքի մեքենա՝ 31,720,000 դրամ, Գյումրի քաղաքում կառուցվող բազմաբնակարան տների շահառուների համար թվով 40 հատ սառնարան՝ 7,440,000 դրամ

և թվով 40 հատ լվացքի մեքենա՝ 4,880,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և

գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

                 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

   

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան