Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

N 191-Ա

     

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 30,791,820 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի տրամադրում Հայաստանի Հանրապետության համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2022 թվականի փետրվարի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 30,791,820 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

         

Երևան

 

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 191-Ա

որոշման

   

ԾՐԱԳԻՐ

         

«ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ»

                      

1.

Ծրագրի նպատակը

Համապատասխան կահույքի տրամադրում ՀՀ մարզային համայնքներին՝ սոցիալական աջակցության նպատակով (կահույքի տեսակը, քանակը և արժեքը՝ համաձայն պայմանագրի)

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ

102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագիրը կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան,Վ. Համբարձումյան 2 շ,

37 բն, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արարատի մարզ՝ Գեղանիստ, Քաղցրաշեն, Սյունիքի մարզ՝ Շաղատ և Վերիշեն, Արմավիր մարզ՝ Արաքս և Գեղակերտ, Կոտայքի մարզ՝ Ջրվեժ, Հրազդան բնակավայրեր

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

30,791,820 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Արարատի մարզ՝ Գեղանիստ, Քաղցրաշեն, Սյունիքի մարզ՝ Շաղատ և Վերիշեն, Արմավիր մարզ՝ Արաքս և Գեղակերտ, Կոտայքի մարզ՝ Ջրվեժ բնակավայրերի մանկապարտեզներ, Հրազդան բնակավայրի թիվ 4 մանկապարտեզ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

28.03.2022 թ. -30.08.2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1 փուլ-28.03.2022 թ. -31.05.2022 թ. կահույքի պատվիրում և պատրաստում՝ 20,000,000 ՀՀ դրամ 2 փուլ-01.06.2022 թ. -30.08.2022 թ. կահույքի տեղադրում՝ 10,791,820 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Պայմանագրերը կնքված՝ 04․02․2022 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Վարդանյան» ՍՊԸ-ի միջև - կահույքի մատակարարման արժեքը՝ 30.791.820 ՀՀ դրամ`

1. Մանկական երկհարկանի մահճակալ-285 հատ-14,449,500 դրամ

2. Ներքնակ-570 հատ-3,009,600 դրամ

3. Խաղային կենտրոն-72 հատ-1,760,400 դրամ

4. Պահարան-240 հատ-2,664,000 դրամ

5. Ճաշասեղան-144 հատ-2,052,000 դրամ

6. Մանկական աթոռակ-540 հատ-3,807,000 դրամ

7. Նստարան-36 հատ-408,600 դրամ

8. Աշխատասեղան-18 հատ-665,100 դրամ

9. Աթոռ-36 հատ -792,000 դրամ

10. Բուֆետ-8 հատ-645,120 դրամ

11․ Բեռնափոխադրում-205,500 դրամ

12. Գրատախտակ-18 հատ-333,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

        

Երևան

           

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան