ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 20219 թվականի N 17-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ք. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող` 932,236,077 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված N 015817 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 7,020,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 09108137520 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 18,869,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,793,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված N 114198702 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 144,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 181/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 3,510,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի N 17-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
● Իրականացնել մինչև 18 տարեկան՝ ծնողական խնամքից զուրկ երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն.● Մինչև 18 տարեկան խնամազուրկ երեխաների համար ձևավորել հոգատար և ապահով ընտանեկան միջավայր, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրացումը. ● «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ապահովում է ընտանեկան տիպի խնամք։ Երեխաները դառնում են ՍՕՍ-ընտանիքի անդամ և ապրում են ՍՕՍ-ընտանեկան տներում, ընդ որում յուրաքանչյուր ընտանեկան տանը ապրում, խնամվում և դաստիարակվում են միջինը մինչև 7 երեխա։ Յուրաքանչյուր ընտանեկան տուն ներառում է 4 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և ճաշասենյակ, 4 սանհանգույց՝ համապատասխան լվացարաններով և զուգարաններով, մեկ տնտեսական սենյակ և խորդանոց։ Յուրաքանչյուր ՍՕՍ-ընտանիք ղեկավարվում է ՍՕՍ-մայր դաստիարակի կողմից, որն ապրում և աշխատում է այդ տանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ՝ 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19 ): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան 10 ՍՕՍ-մանկական գյուղի «Իջևան» մասնաճյուղը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետարանի կողմից անհատույց օգտագործման համար հանձնված շուրջ 1.2 հեկտար ընդհանուր հողատարածքի վրա։ Այն բաղկացած է 14 ընտանեկան տներից, վարչատնտեսական և ուսումնական շինություններից։ Վերոնշյալ բոլոր շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանցում օգտագործվող գույքը կազմակերպության սեփականությունն են և հիմնականում ձեռք են բերվել «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) կողմից հատկացված միջոցներով։ Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
01.01.2019 - 31.12.2021 թթ. ընդհանուր բյուջեն կազմում է 932 236 077 դրամ։ Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայներ փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներ են հանդիսանում ծնողական խնամքից զրկված մինչև 18 տարեկան ընդհանուր թվով 91 երեխաներ, որոնք ՍՕՍ-մանկական գյուղ են ընդունվում տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան հանձնաժողովների որոշումների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա։ Սաների ընդունելությունն իրականացվում է տեղական համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համապատասխան որոշմամբ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ուղեգրի հիման վրա և հիմնականում ընդգրկվում են կամ երկկողմանի կամ միակողմանի ծնողական խնամքից զրկված երեխաներ, ինչպես նաև սոցիալապես որբացած և լքված երեխաներ։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 01.01.2019-31.12.2021 թթ. ընթացքում (և կրում է շարունակական բնույթ)։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ընդհանուր թվով 91 երեխաների շարունակական խնամքի և դաստիարակության անընդմեջ իրականացում ՍՕՍ-ընտանիքի շրջանակներում (ընտանեկան բյուջե)՝ 3 տարվա համար կազմում է 213 606 090 դրամ (որից 61 609 620 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում)՝ 1.1. սնունդ՝ 97 164 900 դրամ. 1.2. լվացող նյութեր և հիգիենայի պարագաներ՝ 10 009 710 դրամ. 1.3. հագուստ և կոշիկ՝ 39 979 140 դրամ. 1.4. աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, սնունդ)՝ 4 842 720 դրամ. 1.5. դպրոցական ծախսեր՝ 16 964 040 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում). 1.6. գրպանի գումար՝ 7 542 060 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում). 1.7. այլ ընտանեկան ծախսեր՝ 34 186 590 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում). 1.8. չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերումներից եկամտային հարկ՝ 2 916 930 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)։
2. Շուրջտարյա կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում՝ 3 տարվա համար կազմում է 89 505 840 դրամ (որից 23 686 200 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 2.1. Նախասիրությունների խմբակների, ինչպես նաև մինչ ՍՕՍ-ՄԳ ծրագրի մեջ ներգրավվելը հանրակրթական դպրոցներ չհաճախած կամ թերհաճախած երեխաների համար, ինչպես նաև հատուկ դասընթացների և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող երեխաների արտադասարանային պարապմունքների կազմակերպում և ուսումնական հաստատություններում վճարովի հոսքերում սովորողների ուսման վարձեր (մասնագետների վարձավճար, անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերում)՝ 18 664 200 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 2.2. Մարզամշակութային միջոցառումներ, մարզական խաղեր, օլիմպիադաներ, մրցաշարեր, համերգներ, թատերական և կրկեսային ներկայացումներ, էքսկուրսիաներ, մանկական դիսկոտեկներ, ազգային ավանդական և միջազգային տոնական միջոցառումներ 5 022 000 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 2.3. 91 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում՝ 65 819 640 դրամ. 3. Շուրջտարյա առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երեխաներին՝ 3 տարվա համար կազմում է՝ 5 400 000 դրամ (որից 1 980 000 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում)՝ 3.1. Երեխաների համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ՝ 3 420 000 դրամ. 3.2. Հոգեբանական աջակցություն երեխաներին՝ 1 980 000 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում)։ 4. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)՝ 3 տարվա համար կազմում է 36 259 500 դրամ։ 5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում՝ մանկական գյուղի տարածքի և շինությունների վերանորոգում և արդիականացում՝ 3 տարվա համար կազմում է 28 209 000 դրամ։ 6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (սաների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ 3 տարվա համար կազմում է 378 032 967 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում)՝ 6.1. ՍՕՍ-մայր դաստիարակներ՝ 191 277 036 դրամ, թվով 14 աշխատակից. 6.2. ՍՕՍ-մայր դաստիարակների օգնականներ՝ 94 383 555 դրամ, թվով 14 աշխատակից. 6.3. մանկավարժական անձնակազմ՝ 81 325 245 դրամ; թվով 7 աշխատակից 6.4. դպրոցական ավտոբուսի վարորդ՝ 11 047 131 դրամ, թվով 1 աշխատակից։
Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են 181 222 680 դրամ՝ 1. Աշխատակազմի ծախսեր. 2. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ. 3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ. 4. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր. 5. Աուդիտորական ծառայություն։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սննդի ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 97 164 900 դրամ։ 2. Լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 10 009 710 դրամ։ 3. Հագուստի և կոշիկի ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 39 979 140 դրամ։ 4. Աջակցություն կենսաբանական ընտանիքին (հագուստի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, սննդի ձեռքբերում)՝ 3 տարվա համար կազմում է 4 842 720 դրամ։ 5. 91 երեխաների ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում՝ 3 տարվա համար կազմում է 65 819 640 դրամ։ 6. Երեխաների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 3 420 000 դրամ։ 7. Մանկական գյուղի տարածքի և շինությունների (ընտանեկան տներ, ոռոգման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում՝ 3 տարվա համար կազմում է 19 335 000 դրամ։ 8. Կահույքի, էլեկտրական սարքավորումների, գործիքների և այլ պարագաների (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների) ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 5 784 000 դրամ։ 9. Կահույքի, էլեկտրական սարքավորումների, գործիքների և այլ պարագաների (սառնարանների, գազօջախների, փոշեկուլների, լվացքի մեքենաների, համակարգիչների) վերանորոգում՝ 3 տարվա համար կազմում է 3 090 000 դրամ։ 10. Հեռախոսի վարձավճար՝ 3 տարվա համար կազմում է 2 077 200 դրամ։ 11. Ինտերնետի վարձավճար՝ 3 տարվա համար կազմում է 1 620 000 դրամ։ 12. Փոստային առաքումների վարձավճար՝ 3 տարվա համար կազմում է 30 000 դրամ։ 13. Գրասենյակային պարագաներ՝ 3 տարվա համար կազմում է 1 500 000 դրամ։ 14. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում՝ 3 տարվա համար կազմում է 9 979 500 դրամ։ 15. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) վառելանյութ՝ 3 տարվա համար կազմում է 12 636 000 դրամ։ 16. Աուդիտորական ծառայություն՝ 3 տարվա համար կազմում է 18 000 000 դրամ։ 17. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)՝ 3 տարվա համար կազմում է 36 259 500 դրամ, այդ թվում՝ 16.1. ջրամատակարարման վարձավճար՝ 3 768 120 դրամ. 16.2. էլեկտրաէներգիայի վարձավճար՝ 8 424 000 դրամ. 16.3. գազամատակարարման վարձավճար՝ 23 767 380 դրամ. 16.4. աղբահանության վարձավճար՝ 300 000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը՝ 01.01.2019-31.12.2021 թթ. համար, կազմում են 181 222 680 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 19.43 տոկոսը։ Այդ թվում՝ 1. Աշխատակազմի ծախսեր՝ 3 տարվա համար կազմում են մոտ 120 130 980 դրամ, այդ թվում՝ 1.1. ներկայացուցչական ծախսեր՝ 1 800 000 դրամ. 1.2. աշխատավարձ (վարչական և սպասարկող անձնակազմ)՝ 106 106 478 դրամ, թվով 10 աշխատակից. 1.3. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր՝ 9 452 502 դրամ. 1.4. ՍՕՍ-մայր դաստիարակների և նրանց օգնականների մասնագիտական խորհրդատվություն մասնագետ հոգեբանների կողմից՝ 2 772 000 դրամ։ 2. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ՝ 3 տարվա համար կազմում է 22 615 500 դրամ՝ 2.1. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում՝ 9 979 500 դրամ. 2.2. Տրանսպորտային միջոցների (Opel Frontera, ՎԱԶ 21214 Նիվա, Hyundai Tucson մարդատար մեքենաներ, mini Hyundai H1 և Hyundai մակնիշի միկրոավտոբուսներ) վառելանյութ՝ 12 636 000 դրամ։ 3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ՝ 3 տարվա համար կազմում Է 5 227 200 դրամ, այդ թվում՝ 3.1. հեռախոսի վարձավճար՝ 2 077 200 դրամ. 3.2. ինտերնետի վարձավճար՝ 1 620 000 դրամ. 3.3. փոստային առաքումների վարձավճար՝ 30 000 դրամ. 3.4. գրասենյակային պարագաներ՝ 1 500 000 դրամ։ 4. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր՝ 3 տարվա համար կազմում են 15 249 000 դրամ, այդ թվում՝ 4.1. ապահովագրություն՝ 13 605 000 դրամ. 4.2. բանկային, չնախատեսված վարչական և ընթացիկ ծախսեր և այլն՝ 1 644 000 դրամ։ 5. Աուդիտորական ծառայություն՝ 3 տարվա համար կազմում է 18 000 000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու Է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.10.2021, N 846-Ա | 13.10.2021, N 17-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|