Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 73-Ա

      

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 5,004,992 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2021 թվականի հունիսի 7-ին կնքված` N 7262051 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,042,497 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 160,376 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2020 թվականի հունիսի 26-ին կնքված` N 7020570 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված` N 33-1091-0-23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 160,376 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,158,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 20/02.2009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 208,489 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2021 թվականի հունիսի 21-ին կնքված` N 018.06.21.0661/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,042,497 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում ` 20,992 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված` N Կ 06-0584 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 20,992 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի հունիսի 2-ին կնքված` N Կ 01-2143 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 22,443 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

08.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 73-Ա

որոշման

 

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

               

1.

Ծրագրի նկարագիրը

Ջերմիկ անկյուն խմբային տների ծրագրի նպատակն է՝ միայնակ, խնամքի կարիք ունեցող մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսապահովման նվազագույն պայմանների և կացարանի ապահովումը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Զանգեզուրի Պզնձամոլիբդենային Կոմբինատ Բարեգործական հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագիրն իրականացվում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից

Հասցե՝ ք․ Երևան, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն, ՀՎՀՀ 01242562

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրը իրականացվում է հետևյալ հասցեներում՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն, Կոտայքի մարզ, գյուղ Առինջ 20 փ. 6 տուն,

Արարատի մարզ, համայնք Գեղանիստ, 27 փող․, 23/1 տուն։

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5 004 992 (հինգ միլիոն չորս հազար ինը հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

7.

Բարեգործություն ստացողը

1) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։ Ներկայումս խմբային տանը բնակվում են 14 երիտասարդներ (5 տղամարդ և 9 կին), ովքեր տեղափոխվել են ք․Կապանի թիվ 3 և Փարաքարի թիվ 2 հատուկ կրթահամալիրներից։

           

2) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փող․, 6 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։

Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (4 տղամարդ և 4 կին), ովքեր տեղափոխվել են ք․Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից։

         

3) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Արարատի մարզի Գեղանիստ համայնք, 27 փող., 23/1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։

Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (8 կին), 7-ը տեղափոխվել են ք․Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից, 1-ը Արցախի Հադրութ համայնքից՝ փախստականի կարգավիճակով։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 07 հունվար 2022 թ․- 31 դեկտեմբեր 2022 թ․։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1 855 811 (մեկ միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից՝ գազ-1 158 330 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում-208 489 ՀՀ դրամ, էլեկտրաէներգիա- 420 000 ՀՀ դրամ, հեռախոսակապ-48 000 ՀՀ դրամ, գազի սպասարկում - 20 992 ՀՀ դրամ։

Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 07․01․2022-31․12. 2022 թթ․ ընկած ժամանակահատվածում։

                    

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փող․, 6 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1 503 865 (մեկ միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից՝ գազ - 1 042 497 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում - 160 376 ՀՀ դրամ, էլեկտրաէներգիա - 280 000 ՀՀ դրամ, գազի սպասարկում - 20 992 ՀՀ դրամ։

Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 07․01․2022 - 31․12. 2022 թթ․ ընկած ժամանակահատվածում։

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Արարատի մարզի Գեղանիստ համայնք, 27 փող., 23/1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1 645 316 (մեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր տասնվեց) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից գազ - 1 042 497 ՀՀ դրամ, էլեկտրաէներգիա - 420 000 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում - 160 376 ՀՀ դրամ, գազի սպասարկում -22 443 ՀՀ դրամ։

Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 07․01․2022 - 31․12. 2022 թթ․ ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսված գինը

Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակնկալվում է հարկային արտոնություն ստանալ հետևյալ գործարքների մասով՝

               

1) Պայմանագիր կնքված գազի մատակարարման (07. 07.2013 թ․-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 10 000 խ/մ (1 158 330 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էկեկտրաէներգիայի մատակարարման (07․06.2021 թ․- անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 12 000 կվտ/ժ (420 000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), հեռախոսակապի մատակարարման (20.02.2009 թ․- անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 48 000 ՀՀ դրամ՝ առանց ՀՀ դրամի, ջրի ատակարարման և ջրահեռացման (25.11.2017 թ․-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 300 խ/մ (208 489 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (07.10.2021 թ․-3 տարի ժամկետով), որի տարեկան ծախսը կազմում է 20 992 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

              

2) Պայմանագիր կնքված գազի մատակարարման (21.06.2018 թ․-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9 000 խ/մ (1 042 497 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էկեկտրաէներգիայի մատակարարման (28.06.2018 թ․- անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 8 000 կվտ/ժ (280 000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (10.12.2018 թ․- անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 000 խ/մ (160 376 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (26.10.2021 թ․-3 տարի ժամկետով), որի տարեկան ծախսը կազմում է 20 992 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

            

3) Պայմանագիր կնքված էկեկտրաէներգիայի մատակարարման (26.06.2020 թ․- անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 12 000 կվտ/ժ (420 000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), գազի մատակարարման (21.06.2021 թ․- անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9 000 խ/մ (1 042 497 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (18.11.2020 թ․- անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 000 խ/մ (160 376 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (02.06.2021 թ․- 3 տարի ժամկետով), որի տարեկան ծախսը կազմում է 22 443 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Կոտայքի մարզպետարանի, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի, Արարատի մարզպետարանի, ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքի, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։ Ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ՝ շահառուների ընտրության շրջանակներում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը պարբերաբար և նաև իրենց պահանջով հաշվետվություն է ներկայացնում բարեգործին, իրականացնում է անկախ աուդիտորական վերահսկողություն։

ՀՀ կառավարության 2003 թ․-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին։

               

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

08.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ