ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2001 թվականի N 288
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 1999 թվականի հոկտեմբերի 18-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի`
Հաստատել հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Յու. Խաչատուրով | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ) |
Ա. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ |
Գ. Մանասարյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ |
Մ. Մելքոնյան | - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ |
Պ. Շադյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ |
Տ. Աղաջանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ |
(որոշումը խմբ. 01.04.03 N 131-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետԱ. Մարգարյան