Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 10-Ա

 

«ԱՐՄԴԱՅՎԻՆԳ ՍՈՒԶՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Շերամի 105/79, ՀՎՀՀ՝ 01267295) իրականացվող՝ 23,778,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևանա լճի կենսաբազմազանության բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված նավակով քարշակվող պատճենավորող հիդրոլոկատորը (1 տեղ, 6 կգ ընդհանուր քաշով, 3,950 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 120 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 10-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սևանա լիճ նետված և լճի հատակում գտնվող ձկնորսական ցանցերի, թակարդների և աղբի հավաքում և վերամշակում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր Դրամաշնորհների Ծրագիր

4.

Ծրագիրը կատարողը

«Արմդայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ ,ՀՎՀՀ- 01267295, քաղ. Երևան, Շերամի փողոց, շենք 105, բնակարան 79

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանա լիճ, բնապահպանական

6.

Ծրագրի բյուջեն

23,778,500 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թ-ի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թ-ի դեկտեմբերի 11-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Սևանա լճի հատակի սկանավորում 20-40 մետր խորությամբ, աղբի հայտնաբերման և մաքրման աշխատանքների իրականացում:

Նախատեսվում է իրականացնել 2021 թ-ի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թ-ի նոյեմբերի 30-ը Սարքավորումների ներմուծման և տեղափոխման համար՝ 9,732,883դրամ:

2. Լրացուցիչ աշխատանքների և այլ ծախսերի իրականացման համար շուրջ 14,045,617 դրամ:

Նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Նավակով քարշակվող պատճենավորող հիդրոլոկատորի ներմուծում` շուրջ 2,592,508 դրամ:

2. Ստորջրյա հեռակառավարվող ապարատի ներմուծում` շուրջ 7,140,375 դրամ:

3. Սեմինար ծրագրի մասնակիցների հետ 5 անգամ` ընդամենը 500000 դրամ:

4. Սևանի հատակից դուրս բերված ցանցերի վերամշակման ուսուցում տեղացիներին 20 անգամ` ընդամենը 4500000 դրամ:

5. Գործուղում 2500000 դրամ

6. Մոտորանավակով ծառայության ստացում 6545617 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չկան

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. ՀՀ կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

2. ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր Դրամաշնորհների Ծրագրին և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան