Գլխավոր տեղեկություն
Համար
N 375-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 375-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 12 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 9 հավելվածի N 9.6 և N 9.1 հավելվածի N 9.1.6 աղյուսակներում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 1013 ծրագրից հանել «Անձի առողջական վիճակի փորձաքննություն» և «Օդոնտոլոգիական փորձաքննություն» տողերը.

2) 1013 ծրագրում «Բուժաշխատողների մասնագիտական պարտականությունների վերաբերյալ գործի նյութերով հանձնաժողովային փորձաքննություն» բառերը փոխարինել «Դատաբժշկական հանձնաժողովային կամ կրկնակի փորձաքննություն» բառերով.

3) 1013 ծրագրում «Քիմիական (այդ թվում՝ կենսաքիմիական, մորֆոքիմիական, հիստոքիմիական և թունաբանական) փորձաքննություն» բառերը փոխարինել «Քիմիական (այդ թվում՝ կենսաքիմիական) փորձաքննություն» բառերով.

4) 1013 ծրագրում «Բժշկա-քրեագիտական» բառը փոխարինել «Բժշկաքրեագիտական» բառով.

5) 1013 ծրագրում «Դատաբժշկական համալիր փորձաքննություն, գործի նյութերով այլ հանձնաժողովային փորձաքննություն» բառերը փոխարինել «Դատաբժշկական լրացուցիչ կամ համալիր փորձաքննություն» բառերով.

6) 1013 ծրագրում «ՂCR» բառը փոխարինել «Տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների, շենքերի և շինությունների պայթյունային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանության, դրանց պայթյունակայունության, պայթյունի հետևանքների նվազեցման միջոցներով ապահովվածության փորձաքննություն» բառերով.

7) 1144 ծրագրի 11001 «Մասնագիտական ուսուցման և որակավորման բարձրացման կազմակերպում» միջոցառման արդյունքի չափորոշիչները խմբագրել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 375-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան