Գլխավոր տեղեկություն
Համար
N 129-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 129-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ, ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԳՅՈՒՄՐՈՒ ԱՏԳ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 3.2.2-րդ միջոցառումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների, պետհամարանիշների տրամադրմանն առնչվող գործառնությունների և այդ նպատակով մատուցվող ծառայությունների ամբողջական գործընթացը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում (Գյումրու ԱՏԳ կենտրոնում) կազմակերպելու համար բիզնես գործընթացների վերլուծության նպատակով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բիզնես գործընթացների վերլուծության արդյունքները երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 129-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի՝ հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության պետ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ