Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2022 թվականի N 104-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 4-րդ կետում «300 հա» բառերը փոխարինել «360 հա» բառերով, «200 հա» բառերը փոխարինել «130 հա» բառերով, «ջրավազանների կառուցում» բառերից հետո լրացել «/ առկա ջրավազանների ընդլայնում» բառերը.

2) հավելվածի 6–րդ կետի 1-ին ենթակետը «անձինք,» բառից հետո լրացնել «համայնքները (համայնքները միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակում չներառված ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում),» բառերով.

3) հավելվածի ամբողջ տեքստում «ջրավազանների կառուցում» և «ջրավազանի կառուցում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «ջրավազանների կառուցում կամ ընդլայնում» և «ջրավազանի կառուցում կամ ընդլայնում» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

4) հավելվածի 10–րդ կետից հանել «հողի, ինչպես նաև» բառերը, և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չեն գերազանցվում ծրագրի 16-րդ կետով և 24-րդ կետի 13-րդ ենթակետով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը».

5) հավելվածի 22–րդ կետից հանել «(հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցների ցանկը ծրագրի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կհրապարակվի նախարարության կայքում)» բառերը.

6) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «3 տարուց» բառերը փոխարինել «4 տարուց» բառերով.

7) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը «բուսասանիտարական անձնագիր» բառերից հետո լրացնել «(տրամադրված՝ մինչև այգեհիմնումը)» բառերով.

8) հավելվածի 23-րդ կետի 13-րդ ենթակետի «գ» պարբերությունում «3 տարի» բառերը փոխարինել «4 տարի» բառերով.

9) հավելվածի 23-րդ կետի 13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.

«եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին».

10) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «3 տարուց» բառերը փոխարինել «4 տարուց» բառերով.

11) հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությունը «բուսասանիտարական անձնագիր» բառերից հետո լրացնել «(տրամադրված՝ մինչև այգեհիմնումը)» բառերով.

12) հավելվածի 24-րդ կետի 12-րդ ենթակետում «չեն փոխհատուցվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ծրագրի շրջանակում հիմնված այգու չափով հողի ձեռքբերման ծախսի» բառերով.

13) հավելվածի 24-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15) ծրագրի շրջանակում առանց այգեհիմնման 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը։».

14) հավելվածի 34-րդ կետում «2 351,6» թիվը փոխարինել «2 351,5» թվով.

15) հավելվածի 35-րդ կետում «255 հա» բառերը փոխարինել «260 հա» բառերով, «200 հա» բառերը՝ «130 հա» բառերով, իսկ «45 հա» բառերը՝ «100 հա» բառերով.

16) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «400 հա-ով՝ տարեկան 200 հա» բառերը փոխարինել «260 հա-ով՝ տարեկան 130 հա» բառերով, իսկ «գ» պարբերությունում «600 հա-ով՝ տարեկան 300 հա» բառերը՝ «720 հա-ով՝ տարեկան 360 հա» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

31.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան