Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 58-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երևանի քաղաքապետի, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 731-Ն որոշման՝

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «3-6-րդ» բառերը փոխարինել «3-7-րդ» բառերով, իսկ «կառավարության» բառը՝ «վարչապետի» բառով.

2) հավելվածի՝

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետեր, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով,

բ. 4-րդ և 5-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

գ. 6-րդ կետում «կառավարության անդամներ» բառերը փոխարինել «նախարարներ» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար,» բառերը հանել,

դ. վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

 

«
7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն

001ՍՍ01 և 100ՍՍ01-210ՍՍ01

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2022 թվական: