ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
08 փետրվարի 2022 թվականի |
թիվ 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ստեղծել նախապայմաններ քրաուդֆանդինգի հարթակի միջոցով թողարկումների համար, միաժամանակ հնարավորություն ընձեռել ներդրողներին իրազեկ ներդրումային որոշումներ կայացնելու համար ստանալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) Կանոնակարգի 7-րդ կետը 21-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ, 23-րդ և 24-րդ ենթակետերով.
«22) «Քրաուդֆանդինգի առաջարկ». համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/07) կիրառվող նշանակության,
23) «Քրաուդֆանդինգի հարթակ». համաձայն Կանոնակարգ 4/07-ում կիրառվող նշանակության,
24) «Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթ». համաձայն Կանոնակարգ 4/07-ում կիրառվող նշանակության:»։
2) Կանոնակարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում «40 միլիոն դրամը,» բառերը փոխարինել «200 միլիոն դրամը, բացառությամբ քրաուդֆանդինգի առաջարկների, որոնց դեպքում առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը (թողարկված քրաուդֆանդինգի առաջարկի ամփոփ փաստաթղթի հիման վրա կամ սույն կետով սահմանված ազդագրի հրապարակման պահանջից բացառությամբ) թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում 2,5 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը (բոլոր քրաուդֆանդինգի հարթակներով),» բառերով:
3) Կանոնակարգի 68-րդ կետի.
ա. 7-րդ ենթակետը «և ձեռքբերման վայրերը» բառերից հետո լրացնել «, իսկ քրաուդֆանդինգի առաջարկի դեպքում՝ հղում քրաուդֆանդինգի հարթակի՝ քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը պարունակող ինտերնետային էջին»,
բ. 8-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, իսկ քրաուդֆանդինգի առաջարկի դեպքում՝ դրույթ այն մասին, որ քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը գրանցված չէ Կենտրոնական բանկի կողմից»:
4) Կանոնակարգը 68-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 68.1-րդ և 68.2-րդ ենթակետերով.
«68.1) Քրաուդֆանդինգի առաջարկի դեպքում գովազդային նյութը պետք է պարունակի միայն այնպիսի տեղեկատվություն, որը ներառված է քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում:
68.2) Գովազդային նյութը չպետք է այնպիսի տպավորություն ստեղծի, որ ներդրողները կարող են օգուտ ակնկալել առանց համապատասխան ռիսկեր ստանձնելու:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. փետրվարի 10 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|