Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-48-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.525
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2006 թվականի ապրիլի 13-ին


«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297-Ն, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի վեցերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Միջին և ավագ դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մայիսի  4
Երևան
ՀՕ-48-Ն