Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-46-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.523
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի ապրիլի 13-ին

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-119-Ն, այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի առաջին մասը լրացնել «ժ» կետով.

«ժ) հայագիտության զարգացմանը նպաստելը։»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, հայագիտության զարգացման ծրագրերի հաստատումը» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մայիսի 4
Երևան
ՀՕ-46-Ն