ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 փետրվարի 2022 թվականի |
N 49-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 245-րդ կետի`
1) 1-ին և 4-րդ ենթակետերում «լրացած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գնման երաշխիք չունեցող» բառերը․
2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ԷՄՇ կանոնների 113-րդ կետի համաձայն՝ ԵՐՊ բաղադրիչում առևտրին մասնակցում են նաև ԿԷԱ կայանները, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ այն ջերմային էլեկտրակայանները, որոնց համար Հանձնաժողովը սահմանել է հզորության վճար՝ հաշվի առնելով անցումային փուլում Համակարգի օպերատորի ներկայացրած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման անհրաժեշտությունը։ Երաշխավորված մատակարարը նշված կայաններից իր սպառողների համար պատվիրված էլեկտրական էներգիան (հզորությունը) գնում է Հանձնաժողովի սահմանած սակագներով։ Սույն ենթակետով նախատեսված դեպքում 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանների նկատմամբ՝
ա. Երաշխավորված մատակարարի սպառողների համար չպատվիրված հզորության մասով կիրառվում են ՄԷԱ կայանների համար սահմանված կարգավորումները՝ համաձայն ԷՄՇ կանոնների, որպես ՄԷԱ կայան կնքած գործարքների առաջնահերթության պայմանով․
բ. Երաշխավորված մատակարարի սպառողների համար պատվիրված հզորության մասով կիրառվում են ՊԷԱ կայանների համար սահմանված կարգավորումները՝ միաժամանակ ԷՄՇ կանոնների 227-րդ կետի համաձայն Երաշխավորված մատակարարի կողմից վճարման ենթակա հզորությունը նվազեցնելով հետևյալ բանաձևով հաշվարկվող մեծության չափով՝
որտեղ՝
∆PՋԷԿ-ը Երաշխավորված մատակարարի կողմից 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանին վճարման ենթակա հզորությունից նվազեցվող հզորությունն է (ՄՎտ),
PԿ-ն Երաշխավորված մատակարարի սպառողների համար 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանից պատվիրված հզորությունն է (ՄՎտ),
PՉԿi-ն i-րդ ժամում 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանի կողմից չկարգավորվող գներով էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար օգտագործվող հզորությունն է (ՄՎտ),
PՋԷԿ-ը 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ ջերմային էլեկտրակայանի` Երաշխավորված մատակարարի սպառողների համար պատվիրված և չկարգավորվող գներով էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման համար ներգրավվող ագրեգատների (բլոկների) դրվածքային գումարային հզորությունն է (ՄՎտ),
T-ն հաշվարկային ամսվա ժամերի թիվն է,»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2022 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|