ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 12-Ա
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻ, ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգայինիրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 11-13-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման օրապահիկը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|