Գլխավոր տեղեկություն
Համար
N 1112-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.09/81(1261).1 Հոդ.1084.18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2016 թվականի N 1112-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման N 1 հավելվածի 85-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) պետության կողմից երաշխավորված՝ պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից սոցիալական աջակցության վճարովի տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) որ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկում ներառված սոցիալական ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սոցիալական աջակցության համավճարով ծառայությունների տրամադրման մեխանիզմների ներդրման մասին` ելնելով սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման վերաբերյալ վիճակագրական տվյալներից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2016 թ. նոյեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. Տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպությունների կողմից տարեց ԵՎ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալական ծառայություններԸ

(վերնագիրը փոփ. 05.01.22 N 4-Ն)

 

1. Կենցաղային սպասարկում (տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչներով (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված ժամանակացույցի շրջանակներում կատարվող տնային այցելությունների դեպքում)՝

1) սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների գնում՝ խնամվողի միջոցների հաշվին.

2) բնակարանի մաքրման աշխատանքներ.

3) սննդի պատրաստում.

4) ամանեղենի լվացում.

5) գազօջախի և (կամ) էլեկտրական օջախի մաքրում.

6) թերթերի (ամսագրերի, տպագիր այլ հանդեսների) բարձրաձայն ընթերցում, եթե խնամվողն առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված ինքնուրույն չի կարողանում ընթերցել.

7) պատուհանների մաքրում.

8) լուսամփոփների, էլեկտրական այլ լուսատուների, պատերի, առաստաղի, կահույքի մաքրում.

9) բնակելի տան (բնակարանի), կոմունալ ծառայությունների վարձավճարների մուծում՝ խնամվողի միջոցների հաշվին.

10) նամակներ գրելու հարցում աջակցություն, նամակների ուղարկում և այլ փոստային առաքումների իրականացում՝ խնամվողի միջոցների հաշվին.

11) գրքերի, ամսագրերի, թերթերի գնում՝ խնամվողի միջոցների հաշվին.

12) տանից աղբի և այլ կենցաղային թափոնների դուրսհանում՝ ինքնասպասարկման ունակությունը լիովին կամ մասնակի սահմանափակված խնամվողների պարագայում.

13) խնամվողի անձնական հիգիենայի պահպանման հարցերում աջակցության ցուցաբերում, անձնական հիգիենայի հետևում և պահպանում.

14) անհրաժեշտության դեպքում՝ աջակցություն հանվելիս և հագնվելիս.

15) մազերի սանրում և հարդարում՝ ինքնասպասարկման ունակությունը լիովին կամ մասնակի սահմանափակված խնամվողների պարագայում.

16) մահճակալի հարդարում, անկողնային սպիտակեղենի փոխում.

17) կերակրում՝ ինքնասպասարկման ունակությունը լիովին կամ մասնակի սահմանափակված խնամվողների պարագայում.

18) բարեգործական ճաշարանից սննդի կամ այլ կազմակերպություններից ստացված մարդասիրական օգնությունը խնամվողի տուն տեղափոխում:

2. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպում՝

1) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով.

2) սպասարկող պոլիկլինիկա այցելության կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցում բժշկի մոտ ընդունելության դեպքերում և դեղատոմսեր ստանալիս.

3) բժշկի նշանակմամբ դեղերի և բժշկական նշանակության նյութերի ստացման գործում աջակցություն.

4) ստացիոնար բուժման նպատակով բժշկական հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում.

5) բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում` անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման, բժշկական հաստատություններ ուղեկցման և բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ այլ հարցերում աջակցելու միջոցով.

6) անհրաժեշտության դեպքում՝ բժշկի տնային կանչի գրանցում:

3. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

2) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում.

3) միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում:

4. Խորհրդատվական օգնություն՝

1) խնամվողի հիմնական պահանջմունքների և սոցիալական կարիքների բավարարման ուղիներ և եղանակներ գտնելու վերաբերյալ խորհուրդների և առաջարկությունների տրամադրում.

2) խնամվողի սոցիալական խնդիրների լուծման նպատակով խորհրդատվության տրամադրում.

3) ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

4) աջակցություն՝ օրենքով սահմանված կարգով և պայմաններով սոցիալական ծառայություններից օգտվելու հարցում.

5) սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

5. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) իրավաբանական խորհրդատվություն՝ խնամվողի իրավունքների և պարտականությունների, իրավական այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ուսումնասիրում, իրավական բնույթի փաստաթղթերի կազմում.

2) Հայաստանի Հանրապետության դատարաններում, վարչական մարմիններում, արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, հետաքննության և նախաքննության մարմիններում խնամվողի ներկայացուցչության օրենքով սահմանված կարգով ապահովում.

3) վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ստացման գործընթացում աջակցության ցուցաբերում.

4) ուղեկցում զբոսանքների ժամանակ՝ չափորոշիչներով սահմանված ժամանակացույցի շրջանակներում.

5) խնամվողի բնակության վայրի համայնքում գտնվող թատրոններ, թանգարաններ, կինոթատրոններ այցելելու նպատակով տոմսերի ձեռքբերում՝ խնամվողի միջոցների հաշվին.

6) ուղեկցում՝ խնամվողի բնակության վայրի համայնքում գտնվող թատրոններ, թանգարաններ, կինոթատրոններ այցելելիս և մշակութային ու մարզական միջոցառումներին մասնակցելիս՝ չափորոշիչներով սահմանված ժամանակացույցի շրջանակներում.

7) խնամվողի սոցիալական կապերի վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականացում.

8) ըստ անհրաժեշտության՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություններ ընդունվելու համար համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում.

9) սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման, ձևակերպման, վերականգնման կամ փոփոխման գործընթացի կազմակերպում:

 

II. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի ԵՎ հատուկ (մասնագիտացված) հաստատություններում խնամվող տարեց ԵՎ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալական ծառայություններԸ

(վերնագիրը փոփ. 05.01.22 N 4-Ն)

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) խնամվողների բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կազմակերպում.

2) չափորոշիչներին համապատասխան՝

ա. սենյակներում տեղավորում,

բ. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում՝ տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան,

գ. մահճակալի և անհրաժեշտ այլ կահույքի տրամադրում,

դ. անկողնային պարագաների տրամադրում,

ե. անձնական հիգիենայի պարագաների (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և չափորոշիչներով սահմանված այլ պարագաներ) տրամադրում,

զ. սննդապահովում՝ օրական առնվազն երեք անգամ, այդ թվում՝ հատուկ սննդակարգի կարիք ունեցողներին բժշկի ցուցումով դիետիկ սննդի տրամադրում.

3) չափորոշիչներով սահմանված պարբերականությամբ՝

ա. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի փոխարինում,

բ. ներքին սպիտակեղենի փոխարինում,

գ. անկողնային սպիտակեղենի փոխարինում,

դ. անձնական հիգիենայի պարագաների փոխարինում,

ե. լոգանքի կազմակերպում, ընդ որում, ինքնասպասարկման ունակության մասնակի կորստի դեպքում՝ խնամվողին լողանալիս օգնության ցուցաբերում, իսկ ինքնասպասարկման ունակության լրիվ կորստի դեպքում՝ խնամվողին լողացնելը,

զ. գլխի լվացում` ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

է. ոտքերի և ձեռքերի հիգիենիկ մշակում (եղունգների կտրում)` ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

ը. մազերի կտրում,

թ. սափրում՝ ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում.

4) հագուստի փոխում՝ ինքնասպասարկման ունակության լրիվ կորստի դեպքում, աջակցություն հանվելիս և հագնվելիս՝ ինքնասպասարկման ունակության մասնակի կորստի դեպքում.

5) սննդի մատուցում սենյակում՝ բժշկի ցուցմամբ, եթե առողջական վիճակով պայմանավորված խնամվողը չի կարող սնվել ճաշարանում կամ նպատակահարմար չէ նրա սննդապահովումը կազմակերպել ճաշարանում.

6) կերակրում` եթե ինքնասպասարկման ունակության լրիվ կամ մասնակի կորստով պայմանավորված խնամվողն ինքնուրույն չի կարողանում հոգալ այդ կարիքը.

7) ուղեկցում ճաշարան` անկողնային վիճակում գտնվող խնամվողների և (կամ) ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում՝ բժշկի ցուցմամբ.

8) սույն կետի 3-րդ ենթակետի «ե», «զ», «է», «ը» և «թ» պարբերություններով չնախատեսված՝ անձնական հիգիենայի պահպանման և սանիտարահիգիենիկ այլ ծառայությունների տրամադրում, այդ թվում՝

ա. առավոտյան արթնանալուց հետո և ըստ անհրաժեշտության մազերի սանրում՝ անկողնային վիճակում գտնվող խնամվողների և (կամ) ինքնասպասարկման ունակության լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

բ. լվացումներ՝ անկողնային վիճակում գտնվող խնամվողների և (կամ) ինքնասպասարկման ունակության լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

գ. տակդիրների փոխում՝ անկողնային վիճակում գտնվող խնամվողների դեպքում.

9) ուղեկցում սանիտարահիգիենիկ միջոցառումների և բժշկական միջամտությունների (անհրաժեշտության դեպքում).

10) ուղեկցում զբոսանքի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության տարածքում.

11) աջակցություն սենյակի մաքրման և անկողնու հարդարման գործում, իսկ անկողնային վիճակում գտնվող խնամվողների և (կամ) ինքնասպասարկման ունակության լրիվ կամ մասնակի կորստի դեպքում՝ սենյակի մաքրում և անկողնու հարդարում.

12) անձնական հիգիենայի, ինքնախնամքի հմտությունների ուսուցանում.

13) անկողնային սպիտակեղենի, հագուստի լվացում, չորացում, արդուկում, ըստ անհրաժեշտության՝ քիմմաքրման կազմակերպում.

14) խնամվողի՝ հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխվելու դեպքում՝ նրա սննդի ապահովման կազմակերպում.

15) բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատությունում խնամվողի՝ հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխվելու դեպքում՝ խնամքի կազմակերպում.

16) հագուստի և անձնական իրերի ախտահանում.

17) հագուստի և կոշկեղենի վերանորոգման կազմակերպում:

2. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպում՝

1) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով.

2) բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում` անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման, բժշկական հաստատություններ ուղեկցման և բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ այլ հարցերում աջակցելու միջոցով.

3) անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություն ուղեգրի առկայության դեպքում` հիվանդի տեղափոխման կազմակերպում:

3. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

2) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում.

3) միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում.

4) ինքնաջակցման (ինքնօգնության) խմբերի ձևավորում.

5) խնամվողի հոգեկան առողջության խնդիրներ ունենալու դեպքում՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով սկրինինգ-հետազոտությունների կազմակերպմանն աջակցություն:

4. Իրավական խորհրդատվություն՝

1) խնամվողի իրավունքների և պարտականությունների, իրավական այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, փաստաթղթերի ուսումնասիրում, իրավական բնույթի փաստաթղթերի կազմում.

2) Հայաստանի Հանրապետության դատարաններում, վարչական մարմիններում, արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, հետաքննության և նախաքննության մարմիններում խնամվողի՝ օրենքով սահմանված կարգով ներկայացուցչության ապահովում.

3) օրենքով սահմանված իրավաբանական օգնության կազմակերպում:

5. Ազատ ժամանցի կազմակերպում՝

1) գրադարանի աշխատանքների կազմակերպման միջոցով՝ ընթերցանության հնարավորության ապահովում.

2) թերթերի (ամսագրերի, տպագիր այլ հանդեսների) բարձրաձայն ընթերցում, եթե խնամվողն առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված ինքնուրույն չի կարողանում ընթերցել.

3) սեղանի խաղերի կազմակերպում.

4) տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների, էքսկուրսիաների կազմակերպում, այցելություններ թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ, ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր՝ հաշվի առնելով խնամվողների նախասիրությունները, բժշկական ցուցումները և հակացուցումները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը.

5) տոների և ծննդյան տոների կազմակերպում, նշում.

6) ինտերնետից (համացանցից), համակարգչային խաղերից օգտվելու, հեռուստառադիոհաղորդումներ դիտելու և ունկնդրելու հնարավորության ապահովում՝ բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ներքին կարգապահական կամ համակեցության կանոններով սահմանված ժամերի.

7) գեղարվեստական ինքնագործունեության, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և խնամվողների նախասիրություններին համապատասխան՝ այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակների ստեղծում և ակումբների կազմակերպում:

6. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) վերականգնողական անհատական ծրագրի, դրա իրականացման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում.

2) անհրաժեշտ վերականգնողական, տեխնիկական միջոցներով և այլ օժանդակ սարքերով, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման կազմակերպում.

3) բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությանը վերապահված իրավասությունների շրջանակներում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

5) աջակցություն կենսաթոշակի և այլ վճարների նշանակման և ստացման, օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հարցերում.

6) օգնություն բանկային ավանդների ներդրման, բանկային հաշիվների բացման հարցերում.

7) խնամվողի սոցիալական կարիքների գնահատում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությանը վերապահված իրավասությունների շրջանակներում խնամվողի անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում, խնամվողի սոցիալական կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրում.

8) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

9) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

10) աշխատանքային թերապիայի կազմակերպում.

11) աջակցություն նոր սոցիալական միջավայրին հարմարվելու հարցում.

12) սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման, ձևակերպման, վերականգնման կամ փոփոխման գործընթացի կազմակերպում.

13) աջակցություն ընտանիքի, ազգականների հետ խնամվողի սոցիալական կապերի վերականգնման հարցում.

14) խնամվողի հիմնական պահանջմունքների և սոցիալական կարիքների բավարարման ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդների ու առաջարկությունների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

15) խնամվողի կողմից նրա ընտանիքի անդամների, ազգականների, ծանոթների, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցող ցանցի (այսուհետ՝ աջակցող ցանց) անդամների (նրանց ներկայացուցիչների), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և անձանց ընդունելության իրականացման ապահովում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ներքին կարգապահական կամ համակեցության կանոններով սահմանված ընթացակարգին համապատասխան.

16) խնամվողի մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպում (եթե մահացած խնամվողը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո երկօրյա ժամկետում չեն ներկայանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն):

 

III. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող տարեց ԵՎ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալական ծառայություններԸ

(վերնագիրը փոփ. 05.01.22 N 4-Ն)

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) հատուկ տրանսպորտային միջոցով խնամվողների տեղափոխում տնից սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն (այսուհետ նաև՝ կենտրոն) և կենտրոնից տուն (տրանսպորտային միջոցի առկայության դեպքում), իսկ տրանսպորտային միջոցի բացակայության դեպքում՝ միջհամայնքային ճանապարհածախսի փոխհատուցում.

2) սննդապահովում՝ օրական մեկ անգամ, չափորոշիչներին համապատասխան:

2. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ), այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում խնամվողի ընտանիքի անդամներին.

2) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում, հոգեկրթում (սեփական հոգեկան առողջության խնդիրների ճանաչման և հասկացման բարելավում, հոգեկան առողջության խնդիրների մասին ազատ խոսելու հնարավորություն).

3) միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում.

4) աջակցություն սեփական կարողությունների գիտակցման բարելավման, ինքնագնահատականի բարձրացման նպատակով:

3. Իրավական խորհրդատվություն՝

1) խնամվողի իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև իրավական այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

4. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպում՝

1) ըստ անհրաժեշտության՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով.

2) ըստ անհրաժեշտության ուղղորդում համապատասխան բժշկական հաստատություններ (այդ թվում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն).

3) խնամվողին համապատասխան բժշկական հաստատություններ (այդ թվում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն) ուղեգրելու գործընթացում անհրաժեշտ աջակցության տրամադրում՝ աջակցող ցանցի անդամների հետ համագործակցելով.

4) առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

5. Ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում՝

1) սեղանի խաղերի կազմակերպում.

2) ընթերցանության հնարավորության ապահովում.

3) տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների, էքսկուրսիաների կազմակերպում և այցելություններ ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված վայրեր՝ հաշվի առնելով խնամվողների նախասիրությունները, բժշկական ցուցումները և հակացուցումները.

4) տոների և ծննդյան տոների կազմակերպում, նշում.

5) հեռուստառադիոհաղորդումներ դիտելու և ունկնդրելու հնարավորության ապահովում.

6) գեղարվեստական ինքնագործունեության, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և խնամվողների նախասիրություններին համապատասխան՝ այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակների ստեղծում և ակումբների կազմակերպում:

6. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) հաշմանդամություն ունեցող խնամվողի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմում, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում.

2) արվեստի միջոցով թերապիա.

3) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա).

4) աշխատանքային թերապիայի կազմակերպում.

5) կենցաղավարության հմտությունների ուսուցանում.

6) բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում՝ խմբակային հիմունքներով.

7) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում:

 

IV. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի ԵՎ խնամքի գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաներին տրամադրվող սոցիալական ծառայություններԸ

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) խնամվողների ընդունելության կազմակերպում.

2) չափորոշիչներին համապատասխան՝

ա. սենյակներում տեղավորում,

բ. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում՝ տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան,

գ. մահճակալի և անհրաժեշտ այլ կահույքի տրամադրում,

դ. անկողնային պարագաների տրամադրում,

ե. անձնական հիգիենայի պարագաների (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և չափորոշիչներով սահմանված այլ պարագաներ) տրամադրում,

զ. խաղալիքների, գրենական պիտույքների տրամադրում,

է. սննդապահովում, այդ թվում՝ հատուկ սննդակարգի կարիք ունեցողներին բժշկի ցուցումով դիետիկ սննդի տրամադրում, իսկ հիվանդ, թերսնվող և գերսնվող երեխաների նկատմամբ անհատական մոտեցման ապահովում,

ը. հանրակրթական դպրոցում սովորող՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում խնամվողներին՝ անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարի տրամադրում.

3) չափորոշիչներով սահմանված պարբերականությամբ՝

ա. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի փոխարինում,

բ. ներքին սպիտակեղենի փոխարինում,

գ. անկողնային սպիտակեղենի փոխարինում,

դ. անձնական հիգիենայի պարագաների փոխարինում,

ե. խաղալիքների, գրենական պիտույքների փոխարինում,

զ. խնամվողների անձնական հիգիենան ինքնուրույն կամ անհրաժեշտության դեպքում` աշխատողների կողմից կամ նրանց օգնությամբ առանձնացված պայմաններում հոգալու հնարավորության ապահովում, այդ թվում՝ լոգանքի կազմակերպում, ոտքերի և ձեռքերի հիգիենիկ մշակում (եղունգների կտրում), մազերի կտրում.

4) հագուստի փոխում, աջակցություն հանվելիս և հագնվելիս, եթե խնամվողը տարիքային առանձնահատկություններով, առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված ինքնուրույնաբար չի կարողանում հոգալ այդ կարիքները.

5) սննդի մատուցում սենյակում՝ անկողնային վիճակում գտնվող (հիվանդ) խնամվողների համար.

6) կերակրում` եթե խնամվողը տարիքային առանձնահատկություններով, առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված ինքնուրույնաբար չի կարողանում սնվել.

7) ըստ անհրաժեշտության՝ ուղեկցում ճաշարան.

8) սույն կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությամբ չնախատեսված՝ անձնական հիգիենայի պահպանման և սանիտարահիգիենիկ այլ ծառայությունների տրամադրում, այդ թվում՝

ա. առավոտյան արթնանալուց հետո և ըստ անհրաժեշտության մազերի սանրում, հարդարում, եթե խնամվողը տարիքային առանձնահատկություններով, առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված ինքնուրույնաբար չի կարողանում հոգալ այդ կարիքը,

բ. տակդիրների փոխում,

գ. ուղեկցում սանիտարահիգիենիկ միջոցառումների և բժշկական միջամտությունների (անհրաժեշտության դեպքում).

9) ուղեկցում զբոսանքի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության տարածքում.

10) սենյակի մաքրում և անկողնու հարդարում.

11) անձնական հիգիենայի, ինքնախնամքի հմտությունների ուսուցանում.

12) անկողնային սպիտակեղենի, հագուստի լվացում, չորացում, արդուկում, ըստ անհրաժեշտության քիմմաքրման կազմակերպում.

13) խաղալիքների, կոշիկների, հագուստի, անձնական այլ իրերի վերանորոգում.

14) խնամվողի՝ հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում՝ նրա խնամքի (այդ թվում՝ նաև սննդի) ապահովման կազմակերպում.

15) հագուստի և անձնական իրերի ախտահանում:

 2. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպում՝

1) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով.

2) խնամվողին համապատասխան բժշկական հաստատություններ (այդ թվում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն) և առողջարան ուղեգրելու գործընթացի կազմակերպում.

3) ֆիզիոթերապևտիկ միջոցառումների իրականացում՝ համաձայն բժշկական ցուցման.

4) առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

3. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) խնամվողի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի կազմում և պարբերաբար վերանայում.

2) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

3) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում.

4) միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում.

5) ինքնաջակցման (ինքնօգնության) խմբերի ձևավորում.

6) աջակցություն սեփական կարողությունների գիտակցման բարելավման, ինքնագնահատականի բարձրացման նպատակով.

7) խնամվողի հոգեկան առողջության խնդիրներ ունենալու դեպքում՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով սկրինինգ-հետազոտությունների կազմակերպմանն աջակցություն:

4. Իրավական խորհրդատվություն՝

1) խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ խնամվողի իրավունքների և պարտականությունների, իրավական այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

2) փաստաթղթերի ուսումնասիրում, իրավական բնույթի փաստաթղթերի կազմում.

3) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունում խնամվողի համար՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում, վարչական մարմիններում, արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, հետաքննության և նախաքննության մարմիններում օրենքով սահմանված կարգով ներկայացուցչության ապահովում.

4) բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվողի համար՝ օրենքով սահմանված իրավաբանական օգնության կազմակերպում:

5. Ազատ ժամանցի կազմակերպում՝

1) մանկական գրքերի, ամսագրերի, տպագիր այլ հանդեսների բարձրաձայն ընթերցում՝ խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) գրադարանի աշխատանքների կազմակերպման միջոցով՝ ընթերցանության հնարավորության ապահովում.

4) նկարազարդման համար նախատեսված մանկական գրքերի, ալբոմների տրամադրում և երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դրանք նկարազարդելու համար անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

5) սեղանի խաղերի կազմակերպում.

6) տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների, էքսկուրսիաների, արշավների կազմակերպում, այցելություններ թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ, պատմամշակութային և ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր՝ հաշվի առնելով խնամվողների տարիքային առանձնահատկությունները, նախասիրությունները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը.

7) հաստատությունից դուրս՝ զբոսանքների կազմակերպում.

8) երգի, պարի, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և խնամվողների հակումներին ու նախասիրություններին համապատասխան՝ այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակների ստեղծում, ինչպես նաև հաստատությունից դուրս գործող այդպիսի խմբակների պարապմունքներին խնամվողների մասնակցության ապահովում.

9) տոների և ծննդյան տոների կազմակերպում, նշում.

10) խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ինտերնետից (համացանցից), համակարգչային խաղերից օգտվելու, հեռուստառադիոհաղորդումներ դիտելու և ունկնդրելու հնարավորության ապահովում՝ բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ներքին կարգապահական կամ համակեցության կանոններով սահմանված ժամերի:

6. Ուսումնադաստիարակչական ծառայություններ`

1) հանրակրթական դպրոցներում երեխաներին հիմնական կրթության մատուցման կազմակերպում.

2) խնամվողների դասապատրաստման գործընթացի կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դասապատրաստման ընթացքում անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

3) խնամվողների առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ հսկողության իրականացում.

4) խնամվողների նախասիրություններից ելնելով՝ հաստատությունում և հաստատությունից դուրս արտադպրոցական կրթության կազմակերպում (խմբակներում ուսուցում).

5) կրթական հաստատությունում խնամվողների շահերը ներկայացնելը.

6) խնամվողների մոտ առողջ ապրելակերպի քարոզում.

7) խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտում.

8) նախադպրոցական տարիքի խնամվողների հետ նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ ուղղված կրթական հաստատություն հաճախելուն.

9) խնամվողի հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները և պահանջմունքները հաշվի առնելով՝ խնամվողի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման ապահովմանը միտված ուսումնադաստիարակչական այլ ծառայություններ:

7. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) խնամվողի սոցիալական կարիքների գնահատում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությանը վերապահված իրավասությունների շրջանակներում՝ խնամվողի անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում, խնամվողի սոցիալական կարիքներին համապատասխան՝ սոցիալական ծառայությունների տրամադրում.

2) բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում՝ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմիններ և բժշկական հաստատություններ ուղեկցման և բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ այլ հարցերում աջակցելու միջոցով.

3) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում խնամվողների վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողություն, դրա իրականացման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում՝ հաշվի առնելով խնամվողների տարիքային առանձնահատկությունները.

4) բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում.

5) անհրաժեշտ վերականգնողական, տեխնիկական միջոցներով և այլ օժանդակ սարքերով, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման կազմակերպում.

6) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությանը վերապահված իրավասությունների շրջանակներում՝ վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

7) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

8) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

9) աշխատանքային թերապիայի կազմակերպում՝ 16 տարեկանից բարձր խնամվողների համար.

10) աջակցություն նոր սոցիալական միջավայրին հարմարվելու հարցում.

11) սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման, ձևակերպման, վերականգնման կամ փոփոխման գործընթացի կազմակերպում.

12) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունում խնամվողին՝ աջակցություն կենսաբանական ընտանիքի և ազգականների հետ սոցիալական կապերի վերականգնման և (կամ) ամրապնդման և նրան ընտանիքի վերադարձնելու հարցում, եթե դա բխում է խնամվողի շահերից.

13) խնամվողի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդների ու առաջարկությունների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ հաշվի առնելով խնամվողների տարիքային առանձնահատկությունները.

14) խնամվողի կողմից նրա ծնողների, ընտանիքի այլ անդամների, ազգականների, ծանոթների, ընկերների, աջակցող ցանցի անդամների (նրանց ներկայացուցիչների), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և անձանց ընդունելության իրականացման ապահովում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ներքին կարգապահական կամ համակեցության կանոններով սահմանված ընթացակարգին համապատասխան.

15) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունում խնամվողի մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպում:

 

V. Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում խնամվող երեխաներին տրամադրվող սոցիալական ծառայություններԸ

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) խնամվողների ընդունելության կազմակերպում.

2) չափորոշիչներին համապատասխան՝

ա. սենյակներում տեղավորում,

բ. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում՝ տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան,

գ. մահճակալի և անհրաժեշտ այլ կահույքի տրամադրում,

դ. անկողնային պարագաների տրամադրում,

ե. անձնական հիգիենայի պարագաների (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և չափորոշիչներով սահմանված այլ պարագաներ) տրամադրում,

զ. խաղալիքների, գրենական պիտույքների տրամադրում,

է. սննդապահովում, այդ թվում՝ հատուկ սննդակարգի կարիք ունեցողներին բժշկի ցուցումով դիետիկ սննդի տրամադրում, իսկ հիվանդ, թերսնվող և գերսնվող երեխաների նկատմամբ անհատական մոտեցման ապահովում,

ը. դպրոցում սովորող խնամվողներին՝ անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարի տրամադրում.

3) չափորոշիչներով սահմանված պարբերականությամբ՝

ա. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի փոխարինում,

բ. ներքին սպիտակեղենի փոխարինում,

գ. անկողնային սպիտակեղենի փոխարինում,

դ. անձնական հիգիենայի պարագաների փոխարինում,

ե. խաղալիքների, գրենական պիտույքների փոխարինում,

զ. խնամվողների անձնական հիգիենան ինքնուրույն կամ անհրաժեշտության դեպքում` աշխատողների կողմից կամ նրանց օգնությամբ առանձնացված պայմաններում հոգալու հնարավորության ապահովում, այդ թվում՝ լոգանքի կազմակերպում, ոտքերի և ձեռքերի հիգիենիկ մշակում (եղունգների կտրում), մազերի կտրում.

4) հագուստի փոխում, աջակցություն՝ հանվելիս և հագնվելիս, եթե խնամվողը տարիքային առանձնահատկություններով, առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնուրույնաբար չի կարողանում հոգալ այդ կարիքները.

5) սննդի մատուցում սենյակում՝ անկողնային վիճակում գտնվող (հիվանդ) խնամվողների համար.

6) կերակրում, եթե երեխան տարիքային առանձնահատկություններով, առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնուրույնաբար չի կարողանում սնվել.

7) ըստ անհրաժեշտության՝ ուղեկցում ճաշարան.

8) հատուկ տրանսպորտային միջոցով խնամվողների տեղափոխում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունից կրթական հաստատություն և հակառակ ուղղությամբ.

9) սույն կետի 3-րդ ենթակետի «զ» պարբերությամբ չնախատեսված՝ անձնական հիգիենայի պահպանման և սանիտարահիգիենիկ այլ ծառայությունների տրամադրում, այդ թվում՝

ա. առավոտյան արթնանալուց հետո և ըստ անհրաժեշտության մազերի սանրում, հարդարում, եթե խնամվողը տարիքային առանձնահատկություններով, առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնուրույնաբար չի կարողանում հոգալ այդ կարիքը,

բ. տակդիրների փոխում,

գ. ուղեկցում սանիտարահիգիենիկ միջոցառումների և բժշկական միջամտությունների (անհրաժեշտության դեպքում),

10) ուղեկցում զբոսանքի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության տարածքում.

11) սենյակի մաքրում և անկողնու հարդարում.

12) անձնական հիգիենայի, ինքնախնամքի հմտությունների ուսուցանում.

13) անկողնային սպիտակեղենի, հագուստի լվացում, չորացում, արդուկում, ըստ անհրաժեշտության` քիմմաքրման կազմակերպում.

14) խաղալիքների, կոշիկների, հագուստի, անձնական այլ իրերի վերանորոգում.

15) խնամվողի՝ հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում՝ նրա խնամքի (այդ թվում՝ նաև սննդի) ապահովման կազմակերպում.

16) հագուստի և անձնական իրերի ախտահանում:

2. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպում՝

1) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով.

2) խնամվողին համապատասխան բժշկական հաստատություններ (այդ թվում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն) և առողջարան ուղեգրելու գործընթացի կազմակերպում.

3) առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

3. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) խնամվողի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի կազմում և պարբերաբար վերանայում.

2) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

3) անհատական և խմբային թերապիա.

4) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում.

5) վարքային և հարմարվողականության խնդիրների, միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում.

6) ինքնաջակցման (ինքնօգնության) խմբերի ձևավորում.

7) աջակցություն սեփական կարողությունների գիտակցման բարելավման, ինքնագնահատականի բարձրացման նպատակով.

8) էրգոթերապիայի իրականացում.

9) խնամվողի հոգեկան առողջության խնդիրներ ունենալու դեպքում՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով սկրինինգ-հետազոտությունների կազմակերպմանն աջակցություն:

4. Իրավական խորհրդատվություն՝

1) խնամվողների տարիքային առանձնահատկությունները և առողջական վիճակը հաշվի առնելով՝ խնամվողի իրավունքների և պարտականությունների, իրավական այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

2) փաստաթղթերի ուսումնասիրում, իրավական բնույթի փաստաթղթերի կազմում.

3) Հայաստանի Հանրապետության դատարաններում, վարչական մարմիններում, արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, հետաքննության և նախաքննության մարմիններում ներկայացուցչության ապահովում:

5. Ազատ ժամանցի կազմակերպում՝

1) մանկական գրքերի, ամսագրերի, տպագիր այլ հանդեսների բարձրաձայն ընթերցում՝ խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) գրադարանի աշխատանքների կազմակերպման միջոցով՝ ընթերցանության հնարավորության ապահովում.

4) նկարազարդման համար նախատեսված մանկական գրքերի, ալբոմների տրամադրում և երեխաների տարիքային առանձնահատկությունները և առողջական վիճակը հաշվի առնելով՝ դրանք նկարազարդելու համար անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

5) սեղանի խաղերի կազմակերպում.

6) տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների, էքսկուրսիաների, արշավների կազմակերպում, այցելություններ թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ, պատմամշակութային և ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր՝ հաշվի առնելով խնամվողների առողջական վիճակը, տարիքային առանձնահատկությունները, նախասիրությունները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը.

7) հաստատությունից դուրս՝ զբոսանքների կազմակերպում.

8) երգի, պարի, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և խնամվողների հակումներին ու նախասիրություններին համապատասխան՝ այլ մշակութային և մարզական ուղղվածություն ունեցող խմբակների ստեղծում.

9) տոների և ծննդյան տոների կազմակերպում, նշում.

10) խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ինտերնետից (համացանցից), համակարգչային խաղերից օգտվելու, հեռուստառադիոհաղորդումներ դիտելու և ունկնդրելու հնարավորության ապահովում՝ բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ներքին կարգապահական կամ համակեցության կանոններով սահմանված ժամերի:

6. Ուսումնադաստիարակչական ծառայություններ՝

1) հանրակրթական դպրոցներում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հատուկ դպրոցներում աշակերտելու միջոցով խնամվողներին հիմնական կրթության մատուցման կազմակերպում.

2) խնամվողների դասապատրաստման գործընթացի կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դասապատրաստման ընթացքում անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

3) խնամվողների առաջադիմության նկատմամբ հսկողության իրականացում.

4) խնամվողների նախասիրություններից ելնելով՝ հաստատությունում և հաստատությունից դուրս արտադպրոցական կրթության կազմակերպում (խմբակներում ուսուցում).

5) կրթական հաստատությունում խնամվողների շահերը ներկայացնելը.

6) խնամվողների մոտ առողջ ապրելակերպի քարոզում.

7) խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտում.

8) նախադպրոցական տարիքի խնամվողների հետ նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ ուղղված կրթական հաստատություն հաճախելուն.

9) խնամվողի հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները և պահանջմունքները հաշվի առնելով՝ խնամվողի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման ապահովմանը միտված ուսումնադաստիարակչական այլ ծառայություններ:

7. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) խնամվողի սոցիալական կարիքների գնահատում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությանը վերապահված իրավասությունների շրջանակներում՝ խնամվողի անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում, խնամվողի սոցիալական կարիքներին համապատասխան՝ սոցիալական ծառայությունների տրամադրում.

2) բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում՝ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմիններ և բժշկական հաստատություններ ուղեկցման և բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ այլ հարցերում աջակցելու միջոցով.

3) խնամվողների վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողություն.

4) անհրաժեշտ վերականգնողական, տեխնիկական միջոցներով և այլ օժանդակ սարքերով, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման կազմակերպում.

5) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությանը վերապահված իրավասությունների շրջանակներում՝ վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

6) բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում.

7) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

8) օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիայի) կազմակերպում.

9) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

10) աշխատանքային թերապիայի կազմակերպում՝ 16 տարեկանից բարձր խնամվողների համար.

11) խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում (լոգոպեդական ծառայություն).

12) տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող խնամվողների հետ միջավայրին հարմարվելուն և ինքնուրույնությունը զարգացնող աշխատանքների իրականացում.

13) ինքնուրույն վարվելակերպի հմտությունների զարգացում.

14) նոր սոցիալական միջավայրին հարմարվելուն ուղղված միջոցառումների իրականացում.

15) սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման, ձևակերպման, վերականգնման կամ փոփոխման գործընթացի կազմակերպում.

16) աջակցություն կենսաբանական ընտանիքի և ազգականների հետ սոցիալական կապերի վերականգնման և (կամ) ամրապնդման և նրան ընտանիքին վերադարձնելու հարցում, եթե դա բխում է խնամվողի շահերից.

17) խնամվողի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդների ու առաջարկությունների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ հաշվի առնելով խնամվողների տարիքային առանձնահատկությունները.

18) խնամվողի կողմից նրա ծնողների, ընտանիքի այլ անդամների, ազգականների, ծանոթների, ընկերների, աջակցող ցանցի անդամների (նրանց ներկայացուցիչների), պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և անձանց ընդունելության իրականացման ապահովում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ներքին կարգապահական կամ համակեցության կանոններով սահմանված ընթացակարգին համապատասխան.

19) խնամվողի մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպում:

 

VI. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող երեխաներին (իսկ սույն բաժնում ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նաԵՎ նրանց ընտանիքի անդամներին) տրամադրվող սոցիալական ծառայություններԸ

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) խնամվողների սննդապահովում՝ օրական մեկ անգամ, չափորոշիչներին համապատասխան:

2. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) խնամվողի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի կազմում և պարբերաբար վերանայում.

2) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ), այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում, խնամվողի ընտանիքի անդամներին.

3) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում.

4) հոգեբանական վերականգնմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացում.

5) միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում.

6) աջակցություն՝ սեփական կարողությունների գիտակցման բարելավման, ինքնագնահատականի բարձրացման նպատակով.

7) խնամվողների ծնողների համար սեմինարների, խմբային աշխատանքների կազմակերպում և վարում՝ ուղղված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծմանը, խնամվողի և նրա ծնողի միջև սոցիալական կապերի ամրապնդմանը, ընտանիքներում կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելմանն ու հաղթահարմանը:

3. Իրավական խորհրդատվություն՝

1) խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ խնամվողի իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև իրավական այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

4. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպում՝

1) ըստ անհրաժեշտության՝ առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալներով.

2) ըստ անհրաժեշտության՝ ուղղորդում համապատասխան բժշկական հաստատություններ (այդ թվում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն).

3) համապատասխան ամբուլատոր բժշկական հաստատությունում խնամվողի առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման կազմակերպում.

4) խնամվողին համապատասխան բժշկական հաստատություններ (այդ թվում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն) ուղեգրելու գործընթացում անհրաժեշտ աջակցության տրամադրում՝ աջակցող ցանցի անդամների հետ համագործակցությամբ.

5) առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

5. Ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում՝

1) սեղանի խաղերի կազմակերպում.

2) ընթերցանության հնարավորության ապահովում, ինչպես նաև խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մանկական գրքերի, ամսագրերի, տպագիր այլ հանդեսների բարձրաձայն ընթերցում.

3) նկարազարդման համար նախատեսված մանկական գրքերի, ալբոմների տրամադրում և երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դրանք նկարազարդելու համար անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

4) տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների, էքսկուրսիաների, արշավների կազմակերպում՝ հաշվի առնելով խնամվողների նախասիրությունները, այցելություններ թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ, պատմամշակութային և ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր՝ հաշվի առնելով խնամվողների տարիքային առանձնահատկությունները, նախասիրությունները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը.

5) տոների և ծննդյան տոների կազմակերպում, նշում.

6) գեղարվեստական ինքնագործունեության, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և խնամվողների նախասիրություններին համապատասխան՝ այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակների ստեղծում և ակումբների կազմակերպում:

6. Ուսումնադաստիարակչական ծառայություններ՝

1) ուսումնական հաստատություններից դուրս մնացած խնամվողներին կրթական հաստատություններում տեղավորելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

2) դպրոցական ժամերից հետո դպրոցահասակ խնամվողների դասապատրաստման կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դասապատրաստման ընթացքում անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

3) խնամվողների առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ հսկողության իրականացում.

4) խնամվողների կրթական բացթողումների վերացմանն ուղղված պարապմունքների իրականացում.

5) խնամվողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտում:

7. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) արվեստի միջոցով թերապիա.

2) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա).

3) աշխատանքային թերապիայի կազմակերպում՝ 16 տարեկանից բարձր խնամվողների համար.

4) մասնագիտական կողմնորոշում, աջակցություն խնամվողների աշխատանքային հմտությունների ձևավորմանը և զարգացմանը.

5) բուժական ֆիզկուլտուրայի կազմակերպում.

6) խնամվողների՝ նոր սոցիալական միջավայրում հարմարվելու հետ կապված միջոցառումների իրականացում.

7) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

8) խնամվողների հետ խոսքի արատների շտկման և իմացական ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացում.

9) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

10) սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնին վերապահված իրավասությունների շրջանակներում՝ խնամվողի անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում.

11) համաձայն հաշմանդամություն ունեցող խնամվողների վերականգնողական անհատական ծրագրերի՝ նրանց վերականգնողական օգնության տրամադրման և սոցիալական ներառման գործընթացին անհրաժեշտ աջակցության տրամադրում.

12) հաշմանդամություն ունեցող խնամվողների ծնողներին ծնողավարման հմտությունների ուսուցում.

13) խնամվողների ծնողներին խորհրդատվական օգնության տրամադրում.

14) խնամվողների մոտ թափառաշրջիկության, մուրացկանության, վնասակար սովորությունների ձեռքբերման կանխարգելմանն ուղղված կանխարգելիչ աշխատանքների իրականացում.

15) դաստիարակության դժվարություններ ունեցող, վնասակար սովորություններով, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած խնամվողներին թիրախավորված աջակցության տրամադրում՝ ուղղված ընտանիքի հետ սոցիալական կապերի ամրապնդմանը, վնասակար սովորություններից ձերբազատմանը և սոցիալական ներառմանը.

16) խնամվողի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդների ու առաջարկությունների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում խնամվողի իրավունքների և դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ հաշվի առնելով խնամվողների տարիքային առանձնահատկությունները.

17) իր իրավասությունների շրջանակներում՝ խնամվողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքներին անհրաժեշտ աջակցություն:

 

VII. Երեխաների աջակցության կենտրոններում խնամվող երեխաներին (իսկ սույն բաժնում ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նաԵՎ նրանց ընտանիքի անդամներին) տրամադրվող սոցիալական ծառայություններԸ

 

1. Շուրջօրյա խնամքի դեպքում՝ սույն հավելվածի 4-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում, 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծառայությունների տրամադրում:

2. Ցերեկային խնամքի դեպքում՝ սույն հավելվածի 6-րդ բաժնի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերում, 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում, 7-րդ կետի 1-11-րդ և 14-17-րդ ենթակետերում նշված ծառայությունների տրամադրում:

3. Խնամվողի ընտանիքի անդամներին՝

1) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

2) սեմինարների, խմբային աշխատանքների կազմակերպում և վարում՝ ուղղված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծմանը, խնամվողի և նրա ծնողի միջև սոցիալական կապերի ամրապնդմանը, ընտանիքներում կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելմանն ու հաղթահարմանը.

3) ծնողավարման հմտությունների ուսուցում.

4) խորհրդատվական օգնության տրամադրում:

(հավելվածը փոփ. 05.01.22 N 4-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ՍՈՒՅՆ ԲԱԺՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ ՆԱԵՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 05.01.22 N 4-Ն)

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչներով (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված ժամանակացույցի շրջանակներից դուրս կատարվող տնային այցելություններ.

2) չափորոշիչներով սահմանված ժամանակացույցի շրջանակներից դուրս կատարվող տնային այցելությունների դեպքում՝ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետի 1-17-րդ ենթակետերում նշված ծառայությունների տրամադրում.

3) խնամվողի միջոցների հաշվին՝ վառելիքի ձեռքբերում (գնում) և տեղափոխում.

4) վարագույրների, ծածկոցների լվացում, փոխում.

5) տնամերձ հողամասի մշակում.

6) անկողնային սպիտակեղենը և (կամ) հագուստը լվացքատուն և (կամ) քիմմաքրման հանձնելն ու վերցնելը.

7) հագուստը և (կամ) կոշկեղենը վերանորոգման հանձնելն ու վերցնելը.

8) վերանորոգումից հետո բնակելի տան (բնակարանի) ամբողջական մաքրում.

9) բնակելի տան (բնակարանի) հիմնարար (կապիտալ) մաքրություն, այդ թվում՝ պատուհանների, ջահերի, լուսամփոփների, էլեկտրական այլ լուսատուների լվացում.

10) անկողնու, գորգերի մաքրում և լվացում.

11) բնակելի տան (բնակարանի) վերանորոգման աշխատանքների կազմակերպում.

12) բնակելի տնից (բնակարանից) աղբի և այլ կենցաղային թափոնների դուրսհանում՝ ինքնասպասարկման ունակությունը լիովին պահպանած անձանց դեպքում.

13) վարսահարդարում՝ ինքնասպասարկման ունակությունը լիովին պահպանած անձանց դեպքում.

14) դիմահարդարում և մատնահարդարում.

15) փաստաթղթերի պատճենահանման կազմակերպում.

16) օգնություն բանկային ավանդների ներդրման, բանկային հաշիվների բացման հարցերում.

17) բեռների (ծանրոցների) փոխադրման կազմակերպում.

18) տնային պայմաններում խնամք ստանալու իրավունք չունեցող անձանց՝ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետի 1-11-րդ ենթակետերում և սույն կետի 5-11-րդ ենթակետերում նշված ծառայությունների տրամադրում:

(1-ին կետը փոփ. 05.01.22 N 4-Ն)

2. Խնամքի հետ կապված այլ ծառայություններ՝

1) տնային պայմաններում բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն.

2) տնային պայմաններում շուրջօրյա խնամողի հերթապահություն.

3) ուղեկցում բժշկական կազմակերպություններ և ստացիոնարում գտնվելիս՝ հետևողական խնամք:

3. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) տնային պայմաններում խնամք ստանալու իրավունք չունեցող անձանց սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 3-րդ կետում նշված ծառայությունների տրամադրում:

(3-րդ կետը փոփ. 05.01.22 N 4-Ն)

4. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) ընկերակցում զբոսանքների ժամանակ՝ չափորոշիչներով սահմանված ժամանակացույցի շրջանակներից դուրս.

2) ընկերակցում տարբեր վայրեր այցելելիս (անհատական ուղեկցման ծառայություն).

3) վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տեղափոխում խնամվողի տուն.

4) ստացիոնար բժշկական հաստատությունում գտնվելիս՝ խնամքի տրամադրում.

5) տնային պայմաններում խնամք ստանալու իրավունք չունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ և շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություններ ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքների իրականացում:

(4-րդ կետը փոփ. 05.01.22 N 4-Ն) 

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 05.01.22 N 4-Ն)

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) այլ սենյակների համար չափորոշիչներով նախատեսված պայմաններին համապատասխանող կամ դրանցից առավել բարենպաստ բնակելի պայմաններ (բնակելի տարածքի մակերես և կահավորվածություն) ունեցող առանձնասենյակի տրամադրում.

2) սննդապահովում խնամվողի ցանկությամբ և նախասիրությամբ՝ բժշկական հակացուցումների բացակայության դեպքում.

3) չափորոշիչներով սահմանված պարբերականությունից առավել հաճախ՝

ա. հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի փոխարինում,

բ. ներքին սպիտակեղենի փոխարինում,

գ. անկողնային սպիտակեղենի փոխարինում,

դ. անձնական հիգիենայի պարագաների փոխարինում,

ե. լոգանքի կազմակերպում, ընդ որում ինքնասպասարկման ունակության մասնակի կորստի դեպքում՝ խնամվողին լողանալիս օգնության ցուցաբերում, իսկ ինքնասպասարկման ունակության լրիվ կորստի դեպքում՝ խնամվողին լողացնելը,

զ. գլխի լվացում` ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

է. ոտքերի և ձեռքերի հիգիենիկ մշակում (եղունգների կտրում)` ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

ը. մազերի կտրում,

թ. սափրում՝ ինքնասպասարկման լրիվ կամ մասնակի կորստի դեպքում,

ժ. սենյակի ընթացիկ կամ կապիտալ վերանորոգում.

4) սննդի մատուցում սենյակում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է բժշկի ցուցմամբ՝ խնամվողի առողջական վիճակով պայմանավորված.

5) խնամվողին մշտապես ընկերակցելու ծառայություն.

6) վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում՝ խնամվողի ցանկությամբ.

7) սենյակի մաքրում և անկողնու հարդարում՝ անկողնային վիճակում չգտնվող և (կամ) ինքնասպասարկման ունակությունն ամբողջովին պահպանած խնամվողի համար.

8) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատությունում խնամվողի՝ հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխվելու դեպքում՝ շուրջօրյա խնամքի կազմակերպում.

9) ազգականների, ընկերների տուն այցելության ընթացքում, ինչպես նաև խանութներ և կենցաղային սպասարկման այլ օբյեկտներ հաճախելիս՝ ուղեկցման ծառայություններ.

10) չափորոշիչներով չնախատեսված սննդի և կենցաղային իրերի գնման կազմակերպում և տեղափոխում:

2. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) խնամվողի նախաձեռնությամբ՝ անհատական հոգեբանական օգնության տրամադրում.

2) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.22 N 4-Ն)

(2-րդ կետը փոփ. 05.01.22 N 4-Ն)

3. Ազատ ժամանցի կազմակերպում՝

1) գրքերի բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) կազմակերպության կողմից իրականացվող պլանային միջոցառումներից դուրս և խնամվողի նախաձեռնությամբ (ցանկությամբ)՝ էքսկուրսիաների կազմակերպում, այցելություններ մարզական, մշակութային միջոցառումների, թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ, ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր.

4) ծիսական արարողությունների կազմակերպում.

5) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.22 N 4-Ն)

(3-րդ կետը փոփ. 05.01.22 N 4-Ն)

4. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) տրանսպորտային միջոցի տրամադրում.

2) խնամվողի կողմից ընտանիքի անդամների, ազգականների, ծանոթների ընդունելության դեպքում՝ նրանց գիշերակացի ապահովում.

3) խնամվողի ընտանիքի անդամների (իսկ դրանց բացակայության դեպքում՝ այլ ազգականների) ցանկությամբ` խնամվողի մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպում:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 05.01.22 N 4-Ն)

 

1. Կենցաղային սպասարկում՝

1) վարսահարդարում.

2) դիմահարդարում.

3) մատնահարդարում.

4) հագուստի և կոշկեղենի վերանորոգման կազմակերպում.

5) սննդապահովում՝ օրական մեկ անգամից ավելի:

2. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) անհատական հոգեբանական օգնության տրամադրում.

2) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.22 N 4-Ն)

(2-րդ կետը փոփ. 05.01.22 N 4-Ն)

3. Իրավական խորհրդատվություն՝

1) փաստաթղթերի ուսումնասիրում, իրավական բնույթի փաստաթղթերի կազմում.

2) Հայաստանի Հանրապետության դատարաններում, վարչական մարմիններում, արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, հետաքննության և նախաքննության մարմիններում խնամվողի ներկայացուցչության ապահովում:

4. Ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում՝

1) գրքերի, թերթերի (ամսագրերի, տպագիր այլ հանդեսների) բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի կողմից իրականացվող պլանային միջոցառումներից դուրս և խնամվողի նախաձեռնությամբ (ցանկությամբ)՝ էքսկուրսիաների կազմակերպում, այցելություններ մարզական, մշակութային միջոցառումների և ազատ ժամանցի անցկացման համար նախատեսված այլ վայրեր.

4) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.22 N 4-Ն)

(4-րդ կետը փոփ. 05.01.22 N 4-Ն)

5. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) օգնություն բանկային ավանդների ներդրման, բանկային հաշիվների բացման հարցերում.

2) (ենթակետն ուժը կորցրել է 05.01.22 N 4-Ն)

(5-րդ կետը փոփ. 05.01.22 N 4-Ն)

 

IV. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված) ԵՎ խնամքի գիշերօթիկ հաստատությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ՝ այդ հաստատություններում շուրջօրյա խնամք չստացող երեխաներին

 

1. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

2) հոգեբանական խնդիրների լուսաբանում և կանխարգելում.

3) միջանձնային հարաբերություններում դժվարությունների հաղթահարմանը և անձնային ներուժի զարգացմանն ուղղված, ինչպես նաև սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանն ուղղված խորհրդատվության տրամադրում.

4) ինքնաջակցման (ինքնօգնության) խմբերի ձևավորում.

5) էրգոթերապիայի իրականացում.

6) աջակցություն սեփական կարողությունների գիտակցման բարելավման, ինքնագնահատականի բարձրացման նպատակով:

2. Ազատ ժամանցի կազմակերպում՝

1) մանկական գրքերի, ամսագրերի, տպագիր այլ հանդեսների բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) գրադարանի աշխատանքների կազմակերպման միջոցով՝ ընթերցանության հնարավորության ապահովում.

4) նկարազարդման համար նախատեսված մանկական գրքերի, ալբոմների տրամադրում և երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դրանք նկարազարդելու համար անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

5) ուսուցում երգի, պարի, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակներում:

3. Ուսումնադաստիարակչական ծառայություններ ՝

1) երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտում.

2) նախադպրոցական տարիքի երեխաների հետ նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ ուղղված կրթական հաստատություն հաճախելուն:

4. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

2) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

3) խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում (լոգոպեդական ծառայություն).

4) օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիայի) կազմակերպում.

5) հիդրոթերապիայի և հիպպոթերապիայի տրամադրում.

6) տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ միջավայրին հարմարվելուն և ինքնուրույնությունը զարգացնող աշխատանքների իրականացում.

7) ինքնուրույն վարվելակերպի հմտությունների զարգացում:

 

V. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների ԵՎ երեխաների աջակցության կենտրոնների կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ՝ այդ կենտրոններում խնամք չստացող երեխաներին (իսկ սույն բաժնում ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նաԵՎ նրանց ընտանիքի անդամներին)

 

1. Սոցիալ-հոգեբանական օգնություն՝

1) երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական օգնության տրամադրում (զրույցի, անհատական աշխատանքի և հոգեբանական այլ մեթոդների օգնությամբ).

2) էրգոթերապիայի իրականացում.

3) երեխաների ծնողների համար սեմինարների, խմբային աշխատանքների կազմակերպում և վարում՝ ուղղված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծմանը, երեխայի և նրա ծնողի միջև սոցիալական կապերի ամրապնդմանը, ընտանիքներում կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելմանն ու հաղթահարմանը:

2. Ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում՝

1) մանկական գրքերի, ամսագրերի, տպագիր այլ հանդեսների բարձրաձայն ընթերցում.

2) ձայնային գրքերից օգտվելու հնարավորության ապահովում.

3) գրադարանի աշխատանքների կազմակերպման միջոցով՝ ընթերցանության հնարավորության ապահովում.

4) նկարազարդման համար նախատեսված մանկական գրքերի, ալբոմների տրամադրում և երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դրանք նկարազարդելու համար անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

5) ուսուցում երգի, պարի, նկարչության, կարուձևի, խճանկարի, գոբելենի, մաքրամեի, կավագործության, ապլիկացիայի, ասեղնագործության, շյուղագործության, փայտագործության, ծաղկաբուծության, համակարգչային գիտելիքների ուսուցման և այլ մշակութային, ինտելեկտուալ և մարզական ուղղվածություն ունեցող խմբակներում:

3. Ուսումնադաստիարակչական ծառայություններ՝

1) դասապատրաստման կազմակերպում, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, դասապատրաստման ընթացքում անհրաժեշտ աջակցության ցուցաբերում.

2) երեխաների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ստեղծագործական ընդունակությունների և նախասիրությունների (նկարել, երգել, պարել, արտասանել և այլն) բացահայտում.

3) նախադպրոցական տարիքի երեխաների հետ նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ ուղղված կրթական հաստատություն հաճախելուն:

4. Այլ սոցիալական ծառայություններ՝

1) սոցիալական հմտությունների և կարողությունների վերականգնում և զարգացում.

2) կենցաղավարման հմտությունների ուսուցանում, հաղորդակցման (շփման) հմտությունների ուսուցանում.

3) խոսքի արատների շտկման աշխատանքների իրականացում (լոգոպեդական ծառայություն).

4) օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիայի) կազմակերպում.

5) ֆիզիկական-վերականգնողական աշխատանքների իրականացում.

6) հիդրոթերապիայի և հիպպոթերապիայի տրամադրում.

7) մասնագիտական խորհրդատվության տրամադրում և մասնագիտական միջամտություն՝ տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի, հատուկ մանկավարժի կողմից.

8) տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ միջավայրին հարմարվելուն և ինքնուրույնությունը զարգացնող աշխատանքների իրականացում.

9) ինքնուրույն վարվելակերպի հմտությունների զարգացում:

(հավելվածը խմբ., փոփ. 05.01.22 N 4-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների (այսուհետ` վճարովի ծառայություններ) տրամադրման, ինչպես նաև դրա արդյունքում ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սոցիալական աջակցության վճարովի ծառայությունները մեկ կամ մի քանի այն սոցիալական ծառայություններն են, որոնց ֆինանսավորումը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից և որոնք պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից տրամադրվում են վճարովի հիմունքներով` օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով ձեռնարկատիրական գործունեության իրականացման շրջանակներում:

3. Սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրումը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված որևէ սոցիալական ծառայության տրամադրումը մերժելու համար, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, կազմակերպության կողմից անվճար հիմունքներով ենթակա է տրամադրման սոցիալական աջակցություն հայցող անձանց՝ կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված գործունեության առարկային և նպատակներին համապատասխան:

4. Կազմակերպության կողմից վճարովի հիմունքներով տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը փակցվում է կազմակերպության գործունեության վայրում՝ սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձանց համար տեսանելի վայրում:

5. Կազմակերպությունը վճարովի ծառայությունները սոցիալական աջակցություն հայցողին տրամադրում է կամավորության սկզբունքով` կազմակերպության և սոցիալական աջակցություն հայցող անձի միջև կնքված՝ վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրի հիման վրա:

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԿՆՔՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Նախքան սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված պայմանագրի կնքումը, կազմակերպությունը սոցիալական աջակցություն հայցող անձին (իսկ սոցիալական աջակցություն հայցող անձի կողմից ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչին) տրամադրում է՝

1) հավաստի և ամբողջական տեղեկատվություն կազմակերպության կողմից անվճար հիմունքներով տրամադրվող սոցիալական ծառայությունների, դրանց բնույթի վերաբերյալ.

2) ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդներ և առաջարկություններ, սոցիալական աջակցություն հայցող և ստացող անձի իրավունքների, դրանց իրականացման կարգի և պայմանների, ինչպես նաև բողոքարկման կարգի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ.

3) կազմակերպության կողմից տրամադրվող վճարովի ծառայությունների ցանկը՝ սոցիալական աջակցություն հայցող անձին օժանդակելով ընտրել նախընտրելի սոցիալական ծառայությունը.

4) տեղեկատվություն կազմակերպության կողմից տրամադրվող վճարովի յուրաքանչյուր ծառայության նկարագրի, տրամադրման կարգի և ժամկետների, գնի և վճարման պայմանների մասին:

7. Սոցիալական աջակցություն հայցող անձի պահանջով, տեղում ծանոթանալու նպատակով, կազմակերպությունը նրան է տրամադրում նաև կազմակերպության կանոնադրության, պետական գրանցման համարը կամ վկայականի պատճենները, լիցենզիայի պատճենը՝ եթե վճարովի ծառայությունների կամ դրանցից որևէ մեկի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիայի առկայություն և վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրին վերաբերող այլ տեղեկություններ:

8. Վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագիրը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի՝

1) կողմերի վավերապայմանները, այդ թվում՝

ա. կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կազմակերպության անունից պայմանագիրը կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

բ. սոցիալական աջակցություն հայցող անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, մշտական բնակության վայրի հասցեն.

2) պայմանագրի համաձայն տրամադրվող վճարովի ծառայության նկարագիրը, տրամադրման ժամկետը, գինը, վճարման կարգը.

3) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

4) այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք կապված են տրամադրվող սոցիալական ծառայությունների առանձնահատկությունների հետ.

5) պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը.

6) կողմերի պատասխանատվությունը:

9. Վճարովի ծառայություններ տրամադրելու մասին պայմանագիրը կարող է կնքվել՝

1) անորոշ ժամկետով` պարբերաբար տրամադրվող ծառայությունների համար.

2) որոշակի ժամկետով` պարբերաբար տրամադրվող ծառայությունների համար.

3) միանվագ տրամադրվող ծառայությունների համար:

10. Վճարովի ծառայությունները տրամադրելու մասին պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է սոցիալական աջակցություն հայցող անձին, իսկ մյուս օրինակը գտնվում է կազմակերպությունում:

11. Վճարովի ծառայությունների տրամադրման նպատակով կազմակերպության կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավվում են նաև կազմակերպության աշխատող չհանդիսացող, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան կրթություն և (կամ) մասնագիտական որակավորում ունեցող անձինք:

12. Վճարովի ծառայությունների տրամադրման համար կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձը (կամ մարմինը)`

1) ապահովում է սույն հավելվածի 6-8-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը.

2) ըստ անհրաժեշտության ընդունում է անհատական և (կամ) ներքին իրավական ակտեր՝ վճարովի ծառայությունների տրամադրման գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով.

3) հսկողություն է իրականացնում վճարովի ծառայությունների տրամադրման որակի ապահովման նկատմամբ.

4) ապահովում է սույն հավելվածի 11-րդ կետում նշված քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրերի կնքումը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հիմնադրի և լիազորված մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է վճարովի ծառայությունների տրամադրման դիմաց ստացված ֆինանսական միջոցները.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ գործառույթներ:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

13. Վճարովի ծառայությունների տրամադրման դիմաց ստացված ֆինանսական միջոցներն առաջին հերթին ուղղվում են վճարովի ծառայությունների տրամադրման գործընթացում ներգրավված անձանց աշխատանքի դիմաց տրվող (լրացուցիչ) վարձատրությանը:

14. Վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման հիմնական դեպքերն են՝

1) կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակներից բխող սոցիալական աջակցության տրամադրումը.

2) կազմակերպության կողմից, սոցիալական աջակցության պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, սոցիալական աջակցություն ստացող անձանց կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն օժանդակելը.

3) կազմակերպության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ բժշկական սպասարկման (բժշկի ցուցումներին համապատասխան) կամ առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերը:

15. Կազմակերպությունը վճարովի ծառայությունների տրամադրման հետ կապված հաշվետվություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանած պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.01.2022, N 4-Ն 15.01.2022, N 1112-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան