ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2002 թվականի N 586-Ա
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի չորրորդ մասին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի չորրորդ կետին համապատասխան`
Հաստատել անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի N 586-Ա որոշման |
ԿԱԶՄ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
Ա. Ներսիսյան | - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնախմբի նախագահ) |
Գ. Այվազյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնախմբի նախագահի տեղակալ) |
Գ. Կոջոյան | - ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության պետ |
Վ. Դավիդյանց | - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ |
Ռ. Գրիգորյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության մելիորացիայի զարգացման վարչության պետ |
Կ. Անտոնյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության աշխատող |
Ա. Ղևոնդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ |
Վ. Նարիմանյան | - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Վ. Սահրադյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Գաբայան | - «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հիդրոտեխնիկական կառուցվածքների գիտական բաժանմունքի նախագահ |
Ս. Իշխանյան | - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Երևանի ջրառ» մասնաճյուղի տնօրեն |