Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1092-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (2 տեղ՝ 108 արկղ, 302 կգ ընդհանուր քաշով, 1,342,583.63 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,212.85 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման և բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1092-Ա որոշման

 

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ

NN

ը/կ

Ստացողը

Նկարագրությունը

Կոդը

Արկղը

Քաշը (կգ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Ավանեսյան Ա. - ՀՀ առողջապահության նախարարություն

Դեղեր

Air 231-01

64

185.4

841,352.51

2.

Տարագճյան Կ. - ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան բժշկական կենտրոն

Դեղեր

Air 231-02

2

13.6

38,836.8

3.

Դավթյան Շուշան. - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ

Դեղեր

Air 231-03

37

63.1

287,629.52

4.

Աղաջանովա Ե. - «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Դեղեր

Air 231-04

3

21.3

58,255.2

5.

Ավետիսյան Ա. - «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ

Դեղեր

Air 231-05

2

18.6

116,509.6

     

Ընդամենը՝ 

108

302

1,342,583.63

     

Փոխադրման ծախսեր

   

3,212.85

     

Ընդամենը՝

   

1,345,796.48


Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ