Գլխավոր տեղեկություն
Համար
N 1466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2021-03.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1466-Ա

 

«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 4-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1262-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 1466-Ա որոշման

 

 

Կ Ա Զ Մ

 

«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Համբարձում Մաթևոսյան

- ՀՀ փոխվարչապետ

Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Դավիթ Գյուրջինյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
Արկադի Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Գևորգ Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետի օգնական

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Մարինա Հակոբյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն (համաձայնությամբ)
Սաթենիկ Մկրտչյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)
Սամվել Կարաբեկյան - Կրթության փորձագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)
Մարիամ Մինասյան - «Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Շողեր Վերդյան - «Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Անի Մակինյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության
ամբիոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու
Նունե Դավթյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման, մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
Մարինա Աբրահամյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
Դավիթ Մոսինյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության և պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մարիա Պետրոսյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սերվիսի և զբոսաշրջության ամբիոնի դասախոս

 

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Աֆինա Գևորգյանուղղ. - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և օտար
լեզուների ֆակուլտետի սովորող
Էդիտա Հակոբյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանություն և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի սովորող
Ռոզա Սիմոնյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի սովորող
Օֆելյա Վարդանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի սովորող
Ռոզա Մանուկյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի սովորող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.11.2023, N 1090-Ա 04.11.2023, N 1466-Ա
02.12.2022, N 1431-Ա 03.12.2022, N 1466-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան