Գլխավոր տեղեկություն
Համար
N 2193-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 31.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2193-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-109-06.12.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-109-06.12.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել, նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման և իջեցման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այդ դրույթների հիման վրա և դրանց համապատասխան պատասխանատվություն սահմանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումներն ու առաջարկությունները.

1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

1) վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով.

2) 1-ին հոդվածում «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել «պետական» բառը.

3) 1-ին հոդվածում «բառերով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով.

4) 2-րդ հոդվածը հանել, քանի որ առաջարկվող փոփոխությամբ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխության համատեքստում սահմանված չէ ով է ապահովում նշված տարածքներում դրոշի բարձրացումը, և ինչպիսի ընթացակարգերով է այն կիրարկվելու, ինչպես նաև հստակեցված չէ «հարակից տարածքներ» հասկացությունը, իսկ առաջարկվող մյուս փոփոխությունները կարգավորվում են ներկա իրավակարգավորումներով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով լրացվող օրենքի (այսուհետ՝ օրենք) 183.2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-5-րդ կամ 8-րդ մասերով, ինչպես նաև 6-րդ հոդվածով «սահմանված պահանջները» ձևակերպումն անհրաժեշտ է վերանայել և հստակ նշել այն պահանջները, որոնց խախտման համար առաջանալու է պատասխանատվություն, ինչպես նաև վերանայել «1-5-րդ» ձևակերպման գործածումը, քանի որ, ըստ էության, պատասխանատվություն պետք է առաջանա հիշատակված յուրաքանչյուր պահանջի խախտման դեպքում:

Նույն դիտողությունները վերաբերում են նաև օրենքի 183.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերին:

Օրենքի 183.2-րդ հոդվածի 1-ին մասում քաղաքացիների համար տուգանքի նշանակման վերաբերյալ դրույթն անհրաժեշտ է հանել, քանի որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-5-րդ և 8-րդ մասերով քաղաքացիների համար նախատեսված չեն դրոշի գործածման վերաբերյալ պահանջներ:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումն անհրաժեշտ է պարզաբանել, քանի որ նման ձևակերպման պարագայում ստացվում է, որ դրոշի գործածման պահանջների խախտման բոլոր դեպքերում ծագած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են միայն տեղական ինքնակառավարման մարմինները, մինչդեռ նախագծի 1-ին հոդվածով լրացվող օրենքի 183.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսվող պահանջների կրող կարող են հանդիսանալ նաև պետական մարմինները՝ ի դեմս համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելն անհրաժեշտ է պարզաբանել և հիմնավորել:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան