ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1020-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 208,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2021 թվականի մայիսի 10-ին կնքված` N 3820243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,924,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արփինետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում` 160,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1020-Ա որոշման |
«ՄԱՅՐԱՏՈՒՆ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական, առողջապահական և հոգեբանական աջակցություն հասարակության ամենախոցելի խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը: 1. Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ): 2. Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ ● Սեթա-Յունիս Ղազարյան Յունիսի (անձնագրի N AU0448316, տրված՝30.09.2021 թ., 001-ի կողմից) ● Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը ՝ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043500503, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը |
ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1 Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
$208500 (երկու հարյուր ութ հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ-ում բնակվող ՝ ● բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ). ● հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել ՀՀ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամին պատկանող շենքում: Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝ 1. մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար). 2․ 4-անգամյա սնունդ, $22000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3․ ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $135000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: 4. արտերկրից կոնտեյների բեռնափոխադրման ծախս ՝ $10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են): 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $41500 (քառասունմեկ հազար հինգ հարյուր )ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ - կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, - հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, - հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) $8500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, - գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: - Մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ $6000 Նշված միջոցառումներն իրականացվելու են 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝ 1. սննդի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում՝ $22000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 2. ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը՝ $135000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4. հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ $1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 5. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $8500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ներառյալ՝ հարկերը. 6. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: 7. արտերկրից կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $10000 (տաս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
11. |
Կազմակերպական ծախսերը |
2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $41500 (քառասունմեկ հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ 1․ կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 2․ հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1000 3. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $8500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: 5. Մեքենային շահագործման և տրանսպորտային ծախսեր $6000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - ՀՀ ոստիկանություն - ՀՀ առողջապահության նախարարություն - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ - ՀԿ-ներ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
- Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկությունների ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին - ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազոր մարմնին |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|