Գլխավոր տեղեկություն
Համար
N 567-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 567-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև հանձնարարել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 567-Ա որոշման

(հավելվածը փոփ., լրաց. 23.12.21 N 2139-Ա)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 567-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2139-Ա 24.12.2021, N 567-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան