Գլխավոր տեղեկություն
Համար
N 2326-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 2326-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 333-Ն)

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 19.03.20 N 333-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 12
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 333-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ծառայողական ավտոմոբիլների հաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլների համար), վերահաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առնվազն մեկ անգամ հաշվառված ավտոմոբիլների համար) և հաշվառման համարանիշների (այսուհետ` համարանիշներ) տրամադրման ընթացակարգերը:

(1-ին կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)

2. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում և վերահաշվառվում են համապատասխան պետական կառավարչական հիմնարկների անվանմամբ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ, երրորդ պարբերություններում նշված մարմինների)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան:

Պետական կառավարչական հիմնարկ չունեցող պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում են համապատասխան պետական մարմնի անվանմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի աղյուսակի 5.1, 5.2 և 6.1-ին տողերում նշված մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում են համապատասխան առանձնացված ստորաբաժանումների անվանմամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, պետական կառավարման համակարգի մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշների նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(2-րդ կետը խմբ. 24.06.10 N 797-Ն, խմբ., փոփ. 19.03.20 N 333-Ն, փոփ. 23.12.21 N 2104-Ն)

3. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառելու, վերահաշվառելու և համարանիշներ տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված դիմում` համաձայն N 1 ձևի, որում պետք է արտացոլվեն`

պետական մարմնի լրիվ անվանումը և գտնվելու վայրը,

պետական մարմնի կողմից ծառայողական ավտոմոբիլների հաշվառման կամ վերահաշվառման հետ կապված գործողություն կատարելու համար լիազորված անձի տվյալները,

պետական մարմնի հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այդ պետական մարմնի կառավարչական հիմնարկի անվանմամբ հաշվառված ծառայողական ավտոմոբիլների քանակային տվյալները,

հաշվառվող կամ վերահաշվառվող ծառայողական ավտոմոբիլների տեխնիկական տվյալները` նույնացման թիվը, ինչպես նաև թափքի, հենասահքի, շարժիչի համարները (վերջիններս` առկայության դեպքում),

դիմումին կցվող փաստաթղթերի անվանումները.

բ) ծառայողական ավտոմոբիլի ձեռքբերման փաստաթղթերի բնօրինակները.

գ) անդորրագրեր`

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.20 N 333-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.20 N 333-Ն)

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված բնապահպանական հարկի (միայն հաշվառման ժամանակ):

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում, բացի նշված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակների մասին` համաձայն N 2 ձևի, ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմոբիլների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին տեղեկանքները` համաձայն N 3 ձևի.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում իր ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դրանց պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար նախատեսված գումարների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի:

(3-րդ կետը խմբ., փոփ. 19.04.18 N 473-Ն, փոփ. 19.03.20 N 333-Ն)

4. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի համապատասխանության դեպքում ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմոբիլի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, հատկացվում են հաշվառման համարանիշներ և հաշվառման վկայագիր:

(4-րդ կետը խմբ. 19.03.20 N 333-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջները չապահովելու, ծառայողական ավտոմոբիլի փաստացի և հաշվառման փաստաթղթերի տվյալների անհամապատասխանության, ինչպես նաև դրա տեխնիկական վիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանելու դեպքում` համարանիշներ և հաշվառման վկայագիր չեն տրվում` մերժման պատճառի մասին նշում կատարելով դիմումի վրա:

(5-րդ կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)

 

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Ձև N 1

 

 

Ճանապարհային ոստիկանության ______________ հաշվառման-քննական բաժնի (բաժանմունքի, խմբի) պետին ______________________________________________

 

ՀՀ պետական մարմնի անվանումը _____________________________________

Գտնվելու վայրը _________________________________________________________
Լիազորված անձի անձնագիրը ______ N ________, ____________________________

                                                                    (երբ և ում կողմից է տրվել)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում ենք հաշվառել, վերահաշվառել (ավելորդը ջնջել) ծառայողական ավտոմոբիլը`

 

մակնիշը, մոդելը __________, տեսակը _________, թափքի տեսակը___________,

նույնացման համարը __________________, շարժիչը ____________________,

թափքը ____________, հենասահքը __________, գույնը _________________, համարանիշը _____________, հաշվառման վկայագիրը _____ N _______________, __________, թողարկման տարեթիվը _________:

 

 

Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1. _________________________ 3. ____________________________

2. _________________________ 4. ____________________________

 

               

 

Ղեկավար`

____________________

 (ստորագրությունը)

_____ __________ 200 թ.  Ֆինանսական ծառայության

ղեկավար՝

____________________

(ստորագրությունը)

    Կ. Տ.

 

 

 

Ճանապարհային ոստիկանության աշխատողի եզրակացությունը ________________________________ _________________________________________________________

 

___ ____________ 200 թ.                          ______________________

                                                                                                       (ստորագրությունը)


Ճանապարհային ոստիկանության աշխատողը ընդունեց`


Ճանապարհային ոստիկանության աշխատողը հանձնեց`

Համարանիշներ ____________________ Համարանիշներ ____________________
Հաշվառման վկայագիր _______ N _______, Հաշվառման վկայագիր _______ N _______,
 

___________   _______________

(ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 ____ ___________ 200 թ.

(ձևը փոփ. 19.03.20 N 333-Ն)

 

Ձև N 2

 

_______________________

          (ՀՀ պետական մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 

______________________________________________________

(ՀՀ պետական մարմնի

______________________________________________________

անվանումը և գտնվելու վայրը)

 

Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ________

____________ միավոր:

 

 

_____ ______________ 200 թ. __________________________________

(պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի
ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 19.03.20 N 333-Ն )

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տրվում է այն մասին, որ ________________ ծառայողական ավտոմոբիլների ____

(ՀՀ պետական մարմնի անվանումը)                          

 

միավոր սահմանաքանակի պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են

գումարներ:

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

(ձևը փոփ. 19.04.18 N 473-Ն, 19.03.20 N 333-Ն )

 

 

Ձև N 4

 

 

ՀՀ կենտրոնական բանկ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ __________________________________________________________

(ՀՀ պետական մարմնի

__________________________________________________________
անվանումը և գտնվելու վայրը)

 

Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ______ միավոր, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են գումարներ:

 

_____ ______________ 200 թ. __________________________________

(ՀՀ կենտրոնական բանկի նախագահի
ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 19.04.18 N 473-Ն, փոփ. 19.03.20 N 333-Ն)

 

        

(հավելվածը խմբ. 24.06.10 N 797-Ն, խմբ., փոփ. 19.04.18 N 473-Ն, խմբ., փոփ. 19.03.20 N 333-Ն, փոփ. 23.12.21 N 2104-Ն)