Գլխավոր տեղեկություն
Համար
N 116-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2022 թվականի N 116-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 1298-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի

օգոստոսի 6-ի «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վերակազմակերպելու, կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1298-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) որոշման հավելվածի՝

ա. 10-րդ կետի 13-րդ ենթակետը և 11-րդ կետի 47-րդ ենթակետը «ճանապարհային ոլորտի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով դրամաշնորհների հատկացման դեպքում,» բառերով,

բ. 31-րդ կետում «9» թիվը փոխարինել «10» թվով,

գ. 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«32. Խորհրդի անդամներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (խորհրդի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (ճանապարհաշինության ոլորտը համակարգող).

3) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական (ճանապարհաշինության ոլորտի մասով).

4) փոխվարչապետի (ենթակառուցվածքների ոլորտը համակարգող) գրասենյակի ղեկավար.

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ (գնումների քաղաքականության ոլորտը համակարգող).

6) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանրային ներդրումների ոլորտը համակարգող).

7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ.

8) ՀՀ ոստիկանության պետ.

9) Կադաստրի կոմիտեի ղեկավար.

10) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,

դ. 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«33. Սույն կանոնադրության 32-րդ կետում նշված խորհրդի անդամները խորհրդի կազմում ընդգրկված են համարվում ի պաշտոնե։»,

ե. 34-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

զ. 35-րդ կետում «Խորհրդի նախագահը ոլորտը համակարգող փոխվարչապետն է, որն անձամբ նախագահում է խորհրդի նիստերը» բառերը փոխարինել «Խորհրդի նախագահն անձամբ նախագահում է խորհրդի նիստերը» բառերով,

է. 42-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«42. Խորհրդի նիստերը կազմակերպվում և արձանագրվում են նիստերի քարտուղարի կողմից: Արձանագրությունը ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը: Խորհրդի քարտուղարին նշանակում է և վերջինիս գործառույթների շրջանակը սահմանում է խորհրդի նախագահը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ