Գլխավոր տեղեկություն
Համար
N 2040-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2040-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝

«4.1. Օտարերկրյա քաղաքացին, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված լինելու հիմքով բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալիս, Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով կարող է ներկայացնել դիմում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք ստանալու նպատակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան