ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 977-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵԲԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող՝ 21,737,439 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեբետ համայնքի համայնքապետարանի շենքի երեսպատում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետ համայնքի համայնքապետարանի (ՀՎՀՀ` 07300514) և «Մ. Լամբարյան» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06800406) 2021 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված թիվ 2021-10-18/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դեբետի համայնքապետարանի արտաքին ջերմամեկուսացման և երեսպատման աշխատանքների իրականացում՝ 21,737,439 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 977-Ա որոշման |
«ԴԵԲԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԵՐԵՍՊԱՏՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) նախատեսում է իրականացնել ՀՀ Լոռու մարզի, Դեբետ համայնքի համայնքապետարանի շենքի արտաքին ջերմամեկուսացման և երեսպատման աշխատանքները։ Սկսած 2020 թվականի հոկտեմբեր ամսից, հիմնադրամը տարբեր ուղղություններով ներդրումներ է կատարել համայնքում։ Դրանցից ամենահատկանշականը համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային տարածքի վերափոխումն էր։ Այս նույն շենքի երկրորդ հարկը ամբողջովին վերանորոգվել է։ Այժմ համայնքի երկրորդ հարկում գործում է գրադարան, ինչպես նաև այնտեղ է տեղակայված համայնքի ղեկավարի գրասենյակը և աշխատակազմի գրասենյակը։ Երկրորդ հարկում է գտնվում հանդիպումների սենյակը, որն ինչպես և մյուս նշված տարածքները կահավորվել են հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամի հաջորդ ծրագրերը ներառում են համայնքապետարանի առաջին հարկի վերանորոգում, որտեղ տեղակայվելու է վարսավիրանոց, ցուցասրահ և Հայփոստի նոր գրասենյակը։ Այս ամենը ստիպեց մեզ մտածել շենքի արտաքին տեսքի և ջեռուցման վրա ծախսվող միջոցների մասին։ Երեսպատման ճարտարապետական նախագիծը իրականացրել է երիտասարդ ճարտարապետ Տիգրան Մելքոնյանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
● ՀՀ Լոռու մարզ, Դեբետ համայնք ● Համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 21,737,439 (քսանմեկ միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր երեսունինը) ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնք։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի ապրիլի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Դեբետ համայնքի համայնքապետարանի շենքի (ՀՀ, Լոռու մարզ, Դեբետ համայնք, 2-րդ փողոց, շենք 8) արտաքին ջերմամեկուսացման և երեսպատման կապալի աշխատանքներ ընդամենը՝ 21,737,439 ՀՀ դրամ, 2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի ապրիլի 29-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում ներմուծումներ չեն նախատեսվում։ Ծրագրի շրջանակներում կնքվելու են միայն շինարարական աշխատանքների կատարման կապալի պայմանագրեր 21,768,600 ՀՀ դրամի շրջանակներում։ Այդ պայմանագրի շրջանակներում կապալառուն պարտավորված է լինելու իր սեփական միջոցներով և նյութերով իրականացնել տանիքների վերակառուցումը։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի, Դեբետի համայնքապետարանների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
10.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|