Գլխավոր տեղեկություն
Համար
N 2052-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2052-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի.

ա. 4-րդ կետի 19-րդ ենթակետում «տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ» բառերով, 24-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-րդ, 26-րդ և 27-րդ ենթակետերով`

«25) ինժեներական ենթակառուցվածքներին միացման համար ոչ իրավաչափ ու անբարենպաստ տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ՝ սահմանված ժամկետների երկարաձգման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի (այդ թվում՝ սույն կետի 26-րդ ու 27-րդ ենթակետերի) պահանջներին չհամապատասխանող, ոչ ճշգրիտ հաշվարկային հզորություններով, անորոշ բնութագրային նկարագրություններով, առանց սխեմատիկ հետագծերի (կոորդինատների), քաղաքաշինության, առողջապահության, շրջակա միջավայրի, հանրային ծառայությունների ոլորտներում գործող իրավակարգավորումներին չհամապատասխանող, սպառողների և մատակարար կազմակերպությունների շահերի հավասարակշռումը չհաշվառող, քաղաքաշինական բարենպաստ և անվտանգ միջավայրի ձևավորմանը չնպաստող պայմաններով տրամադրված տվյալներ).

26) տեխնիկական պայմանների պահանջներ՝ օբյեկտի հասցե և անվանում, տեխնիկական պայմանի տրամադրման հիմքեր (մուտքագրված դիմումի համար և ամսաթիվ), տեխնիկական պայմանի գործողության ժամկետ, ինժեներական ենթակառուցվածքից սնուցման տեղամասի նշագրում (հետագիծ-նախագծի կցում), թույլատրված առավելագույն (հաշվարկային) հզորություն, ինժեներական ենթակառուցվածքին միացման կոորդինատներ, ըստ անհրաժեշտության լրացուցիչ գծային ենթակառուցվածքի (հաղորդակցուղու) տեղադրման պայման, մատակարար կազմակերպությանը և դիմումատուին վերապահված պարտավորություններ (աշխատանքների կատարման և ծախսերի փոխհատուցման պայմաններ), օգտագործվող սարքերի և սարքավորումների անվանում, մակնիշ և համառոտ տեխնիկական բնութագիր, այլ պահանջներ.

27) ելակետային տվյալների պահանջներ՝ օբյեկտի հասցե և անվանում, ելակետային տվյալների տրամադրման հիմքեր (մուտքագրված դիմումի համար և ամսաթիվ), ելակետային տվյալների գործողության ժամկետ, ինժեներական ենթակառուցվածքից սնուցման տեղամասի նշագրում (հետագիծ-նախագծի կցում), թույլատրված առավելագույն (հաշվարկային) հզորություն.»,

բ. 30-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն)նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) կամ ելակետային տվյալները.»,

գ. 36-րդ կետում «տեխնիկական պայմաններն ու ելակետային նյութերը» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով,

դ. 38-րդ կետում «տեխնիկական պայմաններ և ելակետային տվյալներ ստանալու նպատակով» բառերը փոխարինել «տեխնիկական պայմաններ կամ ելակետային տվյալներ ստանալու նպատակով՝ ընդ որում համայնքի ղեկավարի կողմից կայացվում է միայն ելակետային տվյալների տրամադրման որոշումը՝ N 4 hավելվածի N 2 ցանկի 3-րդ կետով նախատեսված միջին ռիսկայնության՝ II կատեգորիայի օբյեկտների դեպքում» բառերով,

ե. 41-րդ կետում «ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների» բառերով,

զ. 54-րդ կետում «(ներառյալ անհրաժեշտ ելակետային նյութերն ու տեխնիկական պայմանները)» բառերը փոխարինել «(ներառյալ սույն կարգի 73-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերում նշված անհրաժեշտ ելակետային փաստաթղթերն ու բարձրագույն կատեգորիայի օբյեկտների համար նախատեսված տեխնիկական պայմանները)» բառերով,

է. 55-րդ կետում «ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով,

ը. 57-րդ կետում «ելակետային տվյալների» բառերը փոխարինել «ելակետային փաստաթղթերի, տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների» բառերով,

թ. 74-րդ կետում «սահմանված նյութերի» բառերը փոխարինել «սահմանված փաստաթղթերի» բառերով,

ժ. 78-րդ կետում «ելակետային նյութերը կամ դրանց մի մասը» բառերը փոխարինել «ելակետային փաստաթղթերը (ներառյալ՝ վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող օբյեկտների դեպքում նաև` դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը, ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը, տարածքի տեղագրագեոդեզիական և կադաստրային հանույթները) կամ դրանց մի մասը» բառերով,

ժա. 130-րդ կետի առաջին պարբերությունում «կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմնին` ելակետային տվյալների, կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին» բառերը փոխարինել «կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմին` կառուցապատման, տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների հնարավոր փոփոխությունների մասին» բառերով, երկրորդ պարբերությունում «Այն դեպքերում, երբ ելակետային տվյալներում, կառուցապատման և տեխնիկական պայմաններում» բառերը փոխարինել «Այն դեպքերում, երբ կառուցապատման, տեխնիկական պայմաններում կամ ելակետային տվյալներում» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետում «ելակետային փաստաթղթերն ու օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «՝ սույն կարգի 73-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերում նշված ելակետային փաստաթղթերն ու օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 5 հավելվածի N 2-1 ձևի 5-րդ կետի 4-րդ ենթակետում «ելակետային նյութերն ու տեխնիկական պայմանները» բառերը փոխարինել «ելակետային փաստաթղթերը, տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական: