Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2022 թվականի N 83-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ հողային բարեփոխումների գործընթացում օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրանից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունվարի 27-ի N 83-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

Գույքի նկարագրությունը

Միավորը

Քանակը

Միավորի գինը (դրամ)

Ընդհանուր գինը (դրամ)

1.

Համակարգիչ PC Intel Core i7 10700/Asus H410M- R/SSD 480GB Team Group/HDD 2 TB Seagate ST 2000DM008/RAM 16GB DDR4 3200MHzX2/VGA Asus GTX Dual Super 2060/DVD RW LG/Case EzCool KT365/PSU 800W/Cooler Gamax S400/Keyboard/Mouse

հատ

1

808.000

808.000

2.

Մոնիտոր Philips 24”5 ms / 250 cd / m2 60HZ, 243S7EJMB (VGA, HDMI, Display Port, USBx4, HEIGHT, ADJUSTMENT, Speakers, IPS)

հատ

1

107.000

107.000

3.

Արտաքին կոշտ սկավառակ SEAGATE / MAXTOR HDD External M3 Potable (2.5”, 5400 rpm, 2TB / USB 3.0)

հատ

2

46.800

93.600

4.

Ոչ նյութական ակտիվ՝ համակարգչային ծրագրի արտոնագիր Win Pro 10 64Bit Russian 1pk DSP OEI DVD

հատ

1

93.000

93.000

5.

ArcGIS Desktop Basic ծրագրի օգտագործման իրավունք (հասարակ ոչ բացառիկ լիցենզիա) ArcGIS Desktop Basic ֆիքսված լիցենզիա (ներառում է ArcMap, ArcGIS Pro 2.x, 1 անվանական օգտատեր ArcGIS Online, 100 սպասարկման կրեդիտ)

հատ

1

1.277.136

1.277.136

Ընդամենը՝

2.378.736

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ