Գլխավոր տեղեկություն
Համար
N 2013-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 2013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության և 67-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ և 26-րդ կետերի դրույթները՝ առևտրային կազմակերպություններում պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման 2-րդ կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1476-Ա որոշման 1-ին կետում նշված առևտրային կազմակերպությունների)» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 2-րդ և 9-րդ կետերը.

4) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Շահութաբաժինների հաշվարկման բազայի ձևավորման խնդրի քննարկման նպատակով կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների գումարումից 30 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, լիազորված մարմիններ են ներկայացնում հաշվետվական փաթեթները` հետևյալ կազմով՝

1) սույն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված ամփոփ առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժիններ վճարելու (չվճարելու), ինչպես նաև վճարման ենթակա շահութաբաժինների չափի վերաբերյալ.

2) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն առևտրային կազմակերպությունների կողմից պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1110-Ն հրամանով հաստատված շահութաբաժնի հաշվարկները:».

5) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) առևտրային կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները.».

6) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոսից մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունները ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող լիազորված մարմիններ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները:

Կանոնադրական կապիտալում մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունները (այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող մարմինների լիազոր ներկայացուցիչները) ժողովների (խորհուրդների) կողմից տարեկան (միջանկյալ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում 15-օրյա ժամկետում լիազորված մարմիններին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն են տրամադրում համապատասխան որոշումների արձանագրություններից քաղվածքները՝ վճարման ենթակա գումարի չափի և վճարման ժամկետների նշումով:».

7) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` համապատասխանաբար ընթացիկ տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ իրենց համակարգում առկա՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների և դրանց կանոնադրական կապիտալներում պետության բաժնեմասի չափերի վերաբերյալ.».

8) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետում «հիմքերը» բառը փոխարինել «հաշվետվական փաթեթները» բառերով.

9) հանել որոշման N 1 հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը.

10) որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, ստանում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում այն առևտրային կազմակերպությունների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների փաթեթները՝ աուդիտորական եզրակացության հետ միասին, որոնց համար ֆինանսական հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի:».

11) որոշման N 1 հավելվածի 30-րդ կետում «հիմքերը» բառը փոխարինել «հաշվետվական փաթեթները» բառերով.

12) որոշման N 1 հավելվածի 32-րդ կետից հանել «50 տոկոս և ավելի» բառերը.

13) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ստանում և ուսումնասիրում է համապատասխան ֆինանսական հաշվետվությունները, շահութաբաժնի հաշվարկները, շահութաբաժին վճարելու վերաբերյալ ժողովների (խորհուրդների) որոշումների արձանագրություններից քաղվածքները, ինչպես նաև այն առևտրային կազմակերպությունների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների փաթեթները և աուդիտորական եզրակացությունները, որոնց համար ֆինանսական հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի.».

14) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված ծախսերի հիմնավորվածության,» բառերը.

15) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 4-րդ ենթակետը «34-րդ կետի» բառերից առաջ լրացնել «32-րդ կետով և» բառերով.

16) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 6-րդ ենթակետը.

17) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2021 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքում առևտրային կազմակերպություններում ձևավորվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2013-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 3-ի N 202-Ն որոշման

 

Որոշում եմ`

Շահութաբաժին վճարելու մասին կազմակերպության խորհրդի (ժողովի) առաջարկությունը դնել տարեկան ընդհանուր ժողովի քվեարկությանը (հաստատմանը)

______________________________________

(համապատասխան նախարարը, մարզպետը,

______________________________________

գերատեսչության ղեկավարը)

______________________________________

(ստորագրությունը)

 

_____ ______________ 20   թ.

 

 

Կ. Տ.

 

————————————————————————————-

(առևտրային կազմակերպության անվանումը)

խորհրդի (ժողովի) 

 

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության 20 թ. պետական բյուջե տարեկան շահութաբաժին վճարելու մասին

(օրինակելի ձև)

 

Կանոնա-դրական կապիտալում պետության բաժնեմասը, տոկոս

Կանոնա-դրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումարը (հազ. դրամ)

Չվճարված կապիտալի չափը (կանոնա-դրական կապիտալի հայտա-րարված և փաստացի համալրված չափերի տարբերու-թյունը) (հազ. դրամ)

Զուտ ակտիվները (ընդամենը սեփական կապիտալը) (հազ. դրամ)

Արտադրանքի, ապրանքների, աշխա-տանքների, ծառայու-թյունների իրացումից հասույթը (հազ. դրամ)

Զուտ շահույթը (վնասը) նախքան շահու-թահարկի գծով ծախսի նվազեցումը (հազ. դրամ)

Շահութա-հարկի գծով ծախսը (փոխհա-տուցումը) (հազ. դրամ)

Զուտ շահույթը շահութա-հարկի գծով նվազեցումից հետո (հազ. դրամ)

ՀՀ կառավա-րության 2006 թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշմամբ նախա-տեսված զուտ շահույթին ավելա-ցումների հանրա-գումարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշվետու տարվա վերջի դրությամբ կուտակված շահույթ (+) կամ վնաս (-)

Հաշվետու տարվան նախորդող 1-ին տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 2-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 3-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 4-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 5-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Շահութաբաժնի հաշվարկման բազան (հազ. դրամ)

ՀՀ 20 թ. պետական բյուջե վճարմա ենթակա շահութա-բաժնի գումարը` ըստ կանոնա-դրական կապիտալում պետության բաժնեմասի (հազ. դրամ)

 

«Բաժնե-տիրական ընկերու-թյուններին մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի հիմքով շահութա-բաժինների վճարման սահմանա-փակումների առկա-յությունը

տոկոս

հազ.

դրամ

10

11

12

13

14

15

16

17

18

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գործադիր տնօրեն

______________________

(ստորագրությունը)

Խորհրդի նախագահ

_____________________

(ստորագրությունը)

       

Տեղեկանքի ներկայացման օրը 

_____ 20   թ.

 

Կ. Տ.»:

 ______________________

(անունը, ազգանունը)

 

_____________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2021 թվական: