Գլխավոր տեղեկություն
Համար
N 1389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1389-Ա

 

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 980-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը՝

1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 72-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 980-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

08.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 1389-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Կարեն Թռչունյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նազելի Բաղդասարյան   - ՀՀ Շիրակի մարզպետ
Արթուր Շատվորյան   - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Արթուր Պապիկյան   - Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Բագրատ Ենգիբարյան   - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի
տնօրեն (համաձայնությամբ)
Լևոն Բարսեղյան   - Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Ջոն Կարապետյան   - ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և
ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Թումասյան   - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ավագ
գիտաշխատող (համաձայնությամբ)
Ալեքսան Տեր-Մինասյան   - «Շիրակ տուրս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Լուսինե Գևորգյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
մանկավարժության ֆակուլտետի դոցենտ
Վարդան Մանուկյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական
համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ
Աիդա Գարեգինյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դոցենտ
Աշխեն Տոնոյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս
Անահիտ Վալեսյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական
համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ

 

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Լիլիթ Ավետիսյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
մանկավարժության ֆակուլտետի սովորող
Մերի Դավթյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի սովորող
Քրիստինե Առաքելյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Գևորգ Ղուկասյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի
սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող
Հովիկ Գալոյան   - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական
համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան