Գլխավոր տեղեկություն
Համար
N 1981-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1981-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, նույն հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների։

2. Սույն որոշման N 3 հավելվածում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել`

1) «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 21-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/9Շ-1 պայմանագրում՝ պայմանագրերով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականի մայիսի 15-ից սկսած՝ 92 օր մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/9Շ-1 պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները.

2) «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 12-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/1Շ պայմանագրում՝ պայմանագրերով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ 2022 թվականի մայիսի 15-ից սկսած՝ 92 օր մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀՄԱԱՇՁԲ-2021/1Շ պայմանագրի 6.2-րդ կետի պահանջները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1981-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2021 թվական: