Գլխավոր տեղեկություն
Համար
N 1952-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1952-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 858-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 858-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 6-րդ կետում, 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական» բառով.

2) 19-րդ կետում՝

ա. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) օրենսդրության մշակման և իրավակիրառ գործունեության մասնագիտական կարողությունների զարգացումը.»,

բ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) իր գործունեության հիմնական նպատակների շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի շահառուների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-19-րդ ենթակետերով.

«18) վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը նպաստելը, էլեկտրոնային արդարադատության համակարգերի և գործիքների ներդրմանը, զարգացմանն ու կատարելագործմանն աջակցելը, ներառյալ՝ դրանց շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.

19) իրավական ակտերի նախագծերի հայեցակարգերի և իրավական ակտերի նախագծերի շուրջ քննարկումների կազմակերպումը, քննարկումների կազմակերպմանն աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը:».

3) 31-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերով.

4) 39-րդ կետում «2» թիվը փոխարինել «առնվազն մեկ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի կանոնադրության փոփոխության գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

02.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2021 թվական: