ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2017 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
«ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել կից ներկայացվող՝ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 041/2017)։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել և հաստատել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)՝ քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորման և վարման կարգը և նոր քիմիական նյութերի նոտիֆիկացման կարգը՝ ապահովելով դրանց ուժի մեջ մտնելը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:
3. Խնդրել Միության անդամ պետությունների կառավարություններին մինչև 2021 թվականի մարտի 1-ն ապահովել Միության՝ քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ազգային մասերի ձևավորումը:
4. Սահմանել, որ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունիսի 2-ից՝ սույն որոշման 2-րդ կետի կատարման պայմանով՝ բացառությամբ թունաքիմիկատների պատրաստուկային ձևերի և դրանց հետ կապված դրանց արտադրության, պահման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման և օգտահանման (վերամշակման) մասով պահանջների: Մինչև Միության այն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, որով սահմանվում են թունաքիմիկատների պատրաստուկային ձևերի և դրանց հետ կապված դրանց արտադրության, պահման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), իրացման և օգտահանման (վերամշակման) գործընթացների մասով պահանջները, այդ արտադրանքի և նշված գործընթացների նկատմամբ գործում են Միության մարմինների ակտերի դրույթները կամ Միության անդամ պետությունների օրենսդրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|