ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 909-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ամփոփվելու և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին (այսուհետ՝ խորհուրդ)՝ ծրագրի միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման |
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Ներածություն
Մարդկանց թրաֆիքինգի ԵՎ շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված պայքարը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ սկսվել է 2002 թվականին: Երևույթին արդյունավետ հակազդելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը, և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ ազգային ծրագրերը. Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում), Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում), Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշում) և Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726–Ն որոշում): 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության ՀO-212-Ն օրենքը, որի նպատակն էր էլ ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունը, և որին հաջորդեցին օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերի մշակումը, ընդունումը, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը:
Օրենքի 2-րդ հոդվածը որպես նպատակ սահմանում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության սկզբունքը՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, նույնացման, աջակցության, պաշտպանության, հասարակությանը վերաինտեգրման արդյունավետ ապահովման հարցում: Սա հիմք է ստեղծում գործողությունների հստակ ձևաչափի մշակման և դրա շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ընդունված երեք ուղղություններով՝ կանխման, կանխարգելման և աջակցության, միջոցառումներ իրականացնելու համար: Միևնույն ժամանակ ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունների (2003 թ.), ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մաuին» (2005 թ.) կամընտիր արձանագրության, Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (2008 թ.), ԱՄԿ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 (2005 թ.) և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182 (2006 թ.) կոնվենցիաների պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին, և նպատակաուղղված է դրանց կատարմանը:
2019 թվականի հունիսի 3-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-56-Ն օրենքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի N 1025-Ա որոշմամբ հաստատվել է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը: Այն ներառված է ծրագրի ժամանակացույցում:
Հինգերորդ և վեցերորդ ազգային ծրագրերի շրջանակները
Հինգերորդ` 2016-2018 թվականների ազգային ծրագրում ուշադրության կենտրոնում են եղել երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումները: Հիմնական շեշտը դրվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը, իսկ միջոցառումները ներառվել են 5 հիմնական բաժիններում`
●
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրություն և դրանց կիրառման ապահովում,●
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,●
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,●
համագործակցություն,●
ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:Վեցերորդ` 2020-2022 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից: Այն, ներառելով նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, կենտրոնանում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության գործընթացների բարելավման վրա: Ծրագրով նախատեսված են այնպիսի օրենսդրական քայլեր, որոնց շնորհիվ կկատարելագործվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման մեխանիզմները:
Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնավորապես, Հայաստանի կողմից Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ երրորդ զեկույցի, ԱՄՆ-ի պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները:
Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 6 հիմնական բաժիններում`
●
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,●
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,●
երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,●
մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,●
միջազգային համագործակցություն,●
ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառումները |
Պատասխանատու և համագործակցող մարմինները |
Կատար- ման ժամկետը |
Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները |
Ակնկալվող արդյունքները |
Գնահատման ցուցիչները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Գլուխ I. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում | ||||||
Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, ինստիտուցիոնալ մեխանիզմների հզորացում | ||||||
1.1.1. |
Մշակել առաջարկություններ՝ ուղղված ՀՀ աշխատանքային օրենսգրքում «հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանմանը և սահմանված նորմի կիրարկման մեխանիզմների ձևավորմանը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2022 թվականի մարտի 31 |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կբարելավվի հարկադիր աշխատանքի դեպքերի բացա- հայտման, զոհերի նույնացման գործընթացը: |
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունված է: |
1.1.2. |
Մշակել «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապե- տությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2021 թ. 2-րդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կբարելավվի հանձնաժողովի աշխատանքը: |
«ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման մեջ փոփո-խություններ և լրացումներ կատա- րելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացված է ՀՀ վարչապետի աշխատակազմ: |
1.1.3. |
Ուսումնասիրել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ընթացքում հանցագործություն կատարած զոհին՝ անկախ հանցագործության ծանրության աստիճանից, քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական առաջարկ |
ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ), ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2020 թ. 4-րդ եռամ-սյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
1.1.3. Գործող օրենսդրու- թյան կատարե-լագործում՝ Հայաստանի Հանրապետու- թյան միջազգա- յին հանձնա-ռություններին համապա- տասխան, զոհերի պաշտպանության ընթացակարգերի բարելավում
1.1.4. Առկա է երեխայի իրավունք-ների պաշտպա-նության գործուն մեխանիզմ:
1.1.5 . Կներդրվի տուժողի վնասի փոխհատուցման մեխանիզմ: |
Ուսումնասի- րությունը և վերլուծությունը կատարվել են, առաջար-կությունները մշակվել են: |
1.1.4. |
ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 1025-Ա որոշմամբ սահմանված իրավական ակտի մշակում և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2020 թ. 2-րդ եռամ-սյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ՀՀ կառա- վարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: | |
1.1.5. |
Ուսումնասիրել ՀՀ քրեական և քաղաքացիական դատա- վարության օրենսգրքերում տուժողներին հանցագոր- ծությամբ պատճառված վնասի փոխհատուցման համապատասխան կառուցակարգերը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական առաջարկ |
ՀՀ արդարադատու-թյան նախարարություն, ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ), ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2021 թ. 3-րդ եռամ-սյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Ուսումնա- սիրությունը և վերլուծությունը կատարվել են, առաջար-կությունները մշակվել են: | |
1.1.6. |
«Միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի 1990 թվականի դեկտեմբերի 18-ի միջազգային կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների միգրացիոն ծառայություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2022 թ. 4-րդ եռամ-սյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Նախապատ- րաստված են և ներկայացված են համապա- տասխան մարմին կոնվենցիաների վավերացմանն ուղղված նյութերը: |
Կոնվենցիայի վավերացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ներկայացված է ՀՀ Ազգային ժողով: |
1.1.7. |
«Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ արդարադատու-թյան նախարարություն |
2022 թ. 3-րդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: | ||
1.1.8. |
Փոփոխություններ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում՝ մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների, ինչպես նաև հավանական զոհերի նախնական նույնացման ցուցիչների մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ), ՀՀ դատախազություն (համաձայնությամբ) |
2020 թ. 4-րդ եռամ-սյակ, 2021 թ. |
ֆինանսավորում չի պահանջվում: |
Կներդրվեն համապա-տասխան միջոցա-ռումների կարգա-վորման մեխա-նիզմները |
Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը և արդյունա-վետությունը, կբարելավվի ինտեգրման գործընթացը, կապահովվեն պրոակտիվ միջոցառումները՝ թրաֆիքինգի և շահագործման զոհերին հայտնաբերելու և հանցա- գործությունը կանխելու համար: |
1.1.9. |
Փոփոխություններ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում՝ օտարերկրյա պետություններում թրաֆիքինգի ենթարկված ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադառնալու անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման աղբյուրի ճշտման և ապահովման հարցը կարգավորելու համար |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2021 թ., 2-րդ եռամ-սյակ |
Ֆինանսավորում չի պահանջում: |
Օտարերկրյա պետու- թյունում հայտնա-բերված թրաֆի- քինգի և շահագործ-ման ենթարկ- ված անձինք ան-վտանգ միջավայ- րում են: |
Տարվա ընթացքում ապահովվում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված մինչև 5 անձի անվտանգ վերադարձը հայրենիք: |
Գլուխ II. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում | ||||||
Նպատակ 1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում | ||||||
2.1.1. |
Երիտասարդների շրջանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով իրազեկում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2020-2022 թթ. յուրա-քանչյուր տարի |
2020 թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգել-ված ֆինանսավոր-ման այլ (ոչ բյուջե-տային) միջոցներ |
Կբարձրանա երիտասարդու- թյան իրազեկ-վածության մակարդա- կը, կնվազեն թրաֆի-քինգի և շահագործ-ման ենթարկվելու ռիսկերը, հանրության շրջանում կվերանա թրաֆի-քինգի և շահագործ-ման զոհերի նկատմամբ անհանդուրժողա-կանությունը/ անտարբերությունը: |
Ռիսկային խմբերին պատկանող 200 երիտասարդների համար 5 միջոցառումների կազմակերպում
2.1.2. Երևանում և հանրապե- տության 8 մարզերում գործող միգրացիոն կենտրոններին նյութերի տրամադրում, մեկ հեռուստա-հաղորդման կամ տեսահոլովակի պատրաստում |
2.1.2. |
Բնակչությանը, մասնավորապես, արտագնա աշխատանքի մեկնողներին, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ լուսաբանող և տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հեռուստառադիո-ընկերություն (համաձայնությամբ) |
2020-2022 թթ. |
2021-2022 թվական-ների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգել-ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Արտագնա աշխա- տանքի մեկնողները կտեղե-կացվեն իրենց իրավունքների վերա- բերյալ, մասնավո-րապես, մարդկանց թրաֆիքինգի և շահագործ- ման ենթարկվելու վտանգի համատեքստում: | |
2.1.3. |
Համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող աշխատանքի տեղավորման կեղծ առաջարկների չեզոքացման, անվտանգ միգրացիայի ապահովման ու թրաֆիքինգի վտանգի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկում |
ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
2020-2022 թթ. |
2021-2022 թվական-ների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգել-ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Բնակչության, հատկապես արտերկրում աշխատանք որոնող քաղաքացիների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգներին դիմակայելու միջոցների, ինչպես նաև պաշտ-պանության և աջակցության հնարավորության մասին իրազեկ- վածությունը: |
Հանրայնացված նյութերի քանակ |
Նպատակ 2. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող հիմնարկությունների, կազմակերպությունների աշխատողների` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման բարձրացում և վերապատրաստում | ||||||
2.2.1. |
Թարմացնել ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգի աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի, սոցիալական ոլորտի մասնագետների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով ձեռնարկները՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը և ընթացիկ իրավիճակին |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2021 թթ. 4-րդ եռամ-սյակ |
ՀՀ օրենքով չարգել-ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Կապահովվի մասնա- գետների պարբերա-բար վերա- պատրաստման և պատրաստման շարունա- կականությունը |
Ոլորտային մասնագիտական վերապատրաստման ձեռնարկների առկայություն՝ ըստ արծարծված թեմաների |
2.2.2. |
Երևանում և հանրապետության 8 մարզերում՝ Արագածոտնի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու և Շիրակի, գործող միգրացիոն կենտրոնների աշխատակիցների կարո-ղությունների հզորացում. ոլորտի թարմացված քաղաքականության, ընթացիկ իրավիճակի ներկայացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարություն, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով |
2021 թ. 4-րդ եռամսյակ |
ՀՀ օրենքով չարգել- ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետա- յին) միջոցներ |
Կբարձրանա կենտրոն- ների մասնա- գետների պատ-րաստվածությունը, կընդլանվեն և կբարելավվեն տրամադրվող տեղեկատվության շրջանակը և որակը: |
Վերապատրաստ-ված են 57 մասնագետներ, տրամադրված են թարմ նյութեր: |
2.2.3. |
«Հյուպատոսական գործու-նեության» ծրագրով արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում դիվանագետների վերապատրաստման շրջա-նակներում մարդկանց թրաֆի- քինգի և շահագործման թեմայով դասախոսությունների անցկացում |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
2020-2022 թթ.պարբե-րաբար |
Ֆինանսավորում չի պահանջում: |
Կբարձրանա ապագա հյուպատոսների իրազեկվածության մակարդակը` մարդկանց թրաֆի-քինգի և շահագործ-ման ոլորտի քաղաքա-կանության վերաբեր-յալ: |
40 վերապատ-րաստված հյուպատոս |
2.2.4. |
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում և այլ առաքելություններում մասնագետների իրազեկում՝ զինված հակամարտությունների ժամանակ մարդկանց թրաֆի- քինգի և շահագործման վտանգների, դրա դեմ պայքարի, գործող մեխանիզմների վերաբերյալ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2021-2022 թթ. |
Ֆինանսավորում չի պահանջում: |
Կբարձրանա ՊՆ ենթակայության ստորաբաժանում- ների անձնակազմի, այդ թվում՝ խաղաղա- պահ զորքերում ծառայողների իրազեկ- վածությունը՝ մարդկանց թրաֆի-քինգի և շահագործ- ման դրսևորում- ների, ձևերի մասին: |
Միջոցառումներ առնվազն 150 մասնակիցների համար |
2.2.5. |
Պարբերաբար վերապատրաստման դասընթացների կազմակերպում խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ մարմինների/կազմա- կերպությունների մասնագետների համար |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Միգրացիոն ծառայություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, Տեղական ինքնակառավարման մարմիններ |
2020-2022 թթ. |
ՀՀ օրենքով չարգել- ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Կբարելավվեն մարդկանց թրաֆի- քինգի հետ կապված իրավիճակների բացահայտումը և կանխումը, տուժած անձանց նախնա- կան նույնա- ցումը և ուղղոր- դումը դեպի աջակցող մարմին: |
Մասնագետների առնվազն 30%-ը վերապատրաստ- ված են: |
2.2.6. |
Ոչ պետական կազմակերպությունների (մասնավորապես, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային տրանսպորտային կազմակերպությունների) աշխատող-ների համար դասընթացների, քննարկումների կազմակերպում՝ մարդկանց, հատկապես երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի վտանգների մասին |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Զբոսաշրջության կոմիտե (համաձայնությամբ)
|
2020-2022 թթ. պարբերա- բար |
ՀՀ օրենքով չարգել- ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Կբարձրանա բնակչու- թյան հետ անմիջա-կան կապի մեջ գտնվող մարմինների և կազմա-կերպությունների աշխատողների իրազեկվածու- թյունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ, կապահովվի կանխարգելումը: |
Կազմակերպվել է 8 հանդիպում: Յուրաքանչյուր տարի վերապատ-րաստվել է ոլորտին առնչվող աշխատակիցների առնվազն 10 %-ը: |
2.2.7. |
Մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման՝ ներառյալ երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատ-կությունների, ինչպես նաև օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտին առնչվող ներքոհիշյալ մարմինների և կազմակերպությունների աշխատակիցների աշխատողների համար` 1) ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ). 2) ՀՀ ոստիկանության. 3) ՀՀ քննչական կոմիտեի. 4) ՀՀ հատուկ քննչական ծառայության. 5) ՀՀ գլխավոր դատախազության. 6) դատարանների. 7) ՀՀ պաշտպանության նախարարության. 8) սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների. 9) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների. 10) զբաղվածության գործակալության մարզային և տարածքային մարմինների. 11) ինտեգրված սոցիալական ծառայությունների. 12) առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի. 13) տեղական ինքնակառավարման մարմինների. 14) քրեակատարողական ծառայության. 15) 911 ծառայության աշխատակիցների. 16) 914 ՀՀ ԱՍՀՆ թեժ գծի. 17) ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության: |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
2020-2022 թթ. |
2020 թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետա-կան ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ | ||
ՀՀ ոստիկանություն | ||||||
ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ) | ||||||
Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) | ||||||
ՀՀ պաշտպանության նախարարություն | ||||||
ՀՀ արդարադատության նախարարություն | ||||||
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն | ||||||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ||||||
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին | ||||||
Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ) | ||||||
Նպատակ 3. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում լուսաբանման միջոցով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի կանխարգելման գործում | ||||||
2.3.1. |
Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների, քննարկումների կազմակերպում, այդ թվում՝ սոցիալական գովազդի հնարավորությունների օգտագործմամբ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, դրանց նոր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար |
ՀՀ ոստիկանություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2020-2022 թթ. |
2020 թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվական- ների պետական ՄԺԾԾ նախատես- ված չափաքա-նակների շրջանա- կում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Բնակչությունը կտեղե- կացվի հավանա- կան զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության հնարավո- րությունների մասին: |
Պատրաստվել է 3 մեդիանյութ: |
2.3.2. |
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արտացոլող www.antitrafficking.am կայքի գործունեության ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2020-2022 թթ. |
2020 թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետա-կան ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Կապահով-վեն www.antitrafficking.am կայքի միջոցով դեպքերի բացահայ-տումը, որակյալ և մասնագիտական տեղակատվության տարածումը: Մարդկանց թրաֆի-քինգի և շահագործ-ման խնդիրներին նվիրված լրագրողների նյութերում պահպանված են քաղաքական բարե- կրթության, իրավական և լրագրողական էթիկայի սկզբունքները, կատարվել է մրցանակաբաշ-խության արարողու-թյուն: |
Կայքում և ֆեյսբուքում ակտիվ գործունեության ապահովում: Կայքի հաճախելիության բարձրացում ներկայի նկատմամբ 50 %-ով: Երեք տարվա ընթացքում առնվազն 300 նոր նյութերի տեղադրում: |
2.3.3. |
Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգի մշակում Մրցանակաբաշխության գործընթացի ապահովում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2020 թ. 3-րդ եռամ-սյակ յուրա-քանչյուր տարի |
Ֆինանսավորում չի պահանջում: 2020 թ. համար՝ պետա-կան բյուջեով նախա- տեսված հատկա-ցումների շրջանա- կում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվական- ների պետական ՄԺԾԾ նախատես-ված չափաքա-նակների շրջանա- կում |
Կանոնակարգի առկայություն: Մրցանակակիրների առկայություն ըստ նոմինացիաների: | |
Գլուխ III. Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում | ||||||
3.1.1. |
Հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական)և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների և դասավանդողների համար մարդու իրավունքներին (այդ թվում՝ թրաֆիքինգին և շահագործման հարցերին) վերաբերող թեմաներով ուսուցանում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
պարբե-րաբար |
2021-2022 թվական- ների համար՝ 2020-2022 թվական- ների պետական ՄԺԾԾ նախատես- ված չափաքա-նակների շրջանա- կում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետա- յին) միջոցներ |
Թեման ներառված է ուսումնական ծրագրե- րում, սովորող- ները և դասավան-դողներն ստացել են թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ: |
1500 դպրոցում ուսուցանում, ինչպես նաև 95 նախնական (արհեստագործա- կան) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն-ներում և քոլեջներում դասընթացների կազմակերպում: |
3.1.2. |
Կատարել ուսումնասիրություն պարտադիր կրթությունից դուրս մնացած խոցելի խմբերի երեխաների հայտնաբերման ուղղությամբ |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ ոստիկանություն |
2022 թ. |
ՀՀ օրենքով չարգել- ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Առնվազն տարրա-կան կրթության ապահո- վում հայտնա- բերված երեխանե- րի համար: |
Հայտնաբերված երեխաներն ընդգրկված են հանրակրթության մեջ: |
3.1.3. |
Աշխատող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատող երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման կանխարգելման վերաբերյալ սեմինարների և քննարկումների կազմակերպում |
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2020-2022 թթ. |
ՀՀ օրենքով չարգել- ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Կկանխար- գելվի երեխանե- րի ներգրա- վումը աշխա- տանքի վատթա-րագույն ձևերում: |
Հանրապետության տարածքում աշխատող երեխաների մասին իրազեկման 11 արշավների կազմակերպում: |
3.1.4. |
Երեխայի աշխատանքի ձևերի մասին վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծություն և գնահատում |
ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին |
2022 թ. |
ՀՀ օրենքով չարգել- ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Կապահովվի աշխատող երեխանե- րի տարիքի, երեխայի աշխա- տանքի վատթա-րագույն ձևերի մասին տվյալների կանոնավոր հավաքա- գրումը: |
Առկա է տեղեկատվական բազա: |
3.1.5. |
Ուսումնասիրել վարույթի իրականացման ընթացքում վկա կամ թրաֆիքինգի զոհ հանդիսացող երեխաներին հարցաքննելու առանձնահատ-կությունները և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ |
ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ), ՀՀ քննչական կոմիտե |
2021 թ. 2-րդ եռամ-սյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կբարելավվի երեխայի հետ հարցազրույցի վարման գործընթացը, հաշվի կառնվեն տարիքային առանձնահատ-կությունները: |
Ուսումնասի- րությունն իրականացվել է, անհրաժեշտության դեպքում ներկայացվել են համապատասխան առաջարկություն- ներ: |
Գլուխ IV. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն | ||||||
4.1.1. |
Ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
2020-2022 թթ. |
2020 թ. համար՝ պետա- կան բյուջեով նախա- տեսված հատկա-ցումների շրջանա- կում, 2021-2022 թվական- ների համար՝ 2020-2022 թվական- ների պետական ՄԺԾԾ նախատես- ված չափաքա-նակների շրջանա- կում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Կկազմակերպվի տուժողի վերականգնումը: |
Վերականգնված և ինտեգրված զոհերի թիվը: |
4.1.2. |
Ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված հավանական զոհերի հայտնաբերման սքրինինգ համակարգի մշակում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն |
2022 թթ. 3-րդ կիսամ-յակ |
ՀՀ օրենքով չարգել- ված ֆինանսա-վորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ |
Ապաստան հայցող-ների հետ աշխատող միգրացիոն ծառայու-թյան աշխատա-կիցները հստակ կողմնորո- շիչներ կունենան ապաստան հայցող-ների շրջանում մարդկանց թրաֆի-քինգի և շահագործ-ման հնարավոր զոհերին հայտնա-բերելու համար: |
Սքրինինգ համակարգը ներդրված է: |
Գլուխ V. Միջազգային համագործակցություն | ||||||
5.1.1. |
Ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված միջազգային, տարածաշրջանային, հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցության շարունակականությունը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ), ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնու-թյամբ), ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհուրդ (համաձայնությամբ), ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, ՀՀ վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (համաձայնությամբ) |
2020-2022 թթ. |
ֆինանսավորում չի պահանջվում: |
Առավել արդյունավետ կդառնա համագործակցու-թյունը մասնագի-տացված միջազգա-յին կառույցների հետ: |
Համատեղ միջոցառումների կազմակերպում, մասնակցություն, զեկույցների և այլ տեղեկատվության փոխանակում |
5.1.2. |
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շրջանակում օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության ամրապնդում |
ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ քննչական կոմիտե (ըստ անհրաժեշտության, համաձայնությամբ), ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2020-2022 թթ. |
ֆինանսավորում չի պահանջվում: |
Թրաֆիքինգին առնչվող տեղեկու-թյունների փոխա-նակման արդյունա-վետության բարձրա-ցում |
Փոխանակված տեղեկությունների քանակը |
Գլուխ VI. Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում | ||||||
6.1.1. |
Մարդուն թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու հանցագործության մասին հարուցված քրեական գործի արդյունքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովին |
ՀՀ ոստիկանություն, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ վիճակագրության կոմիտե |
2020-2022 թթ., պարբերաբար |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Ամբողջական և համա-պարփակ, թարմաց-վող վիճակագրության առկայություն |
Առկա է վիճակագրություն թրաֆիքինգի հատկանիշներով հարուցված քրեական գործերի թվի և ընթացքի վերաբերյալ: |
6.1.2. |
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հանցագործություն կատարած անձանց պրոֆիլի հստակեցում ըստ նրանց մասին հավաքագրված և վերլուծած տվյալների (սեռատարիքային կազմ, կարգավիճակ, սոցիալական վիճակ, շահագործման ձև, վայր (ծագման/նպատակակետ երկիր), այլ տեղեկություններ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ), ՀՀ վիճակագրության կոմիտե |
2020-2022 թթ., տարին մեկ անգամ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Կհստակեցվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց թիվը, բնութա- գրերը, թրաֆիքինգի ենթարկվելու պատճառները: |
Առկա է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-ժողովրդագրական պրոֆիլը: |
(հավելվածը փոփ. 04.02.21 N 130-Լ, 30.12.21 N 2178-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |