Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 860-Ա

 

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող` 2,685,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 25-ի N 860-Ա

որոշման

 

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Բարեգործական օգնության տրամադրում` սննդի, կենցաղային, տնտեսական, շինարարական ապրանքների և նյութերի հատկացում, բժշկական օժանդակության, գյուղատնտեսական տեխնիկայի և ապրանքների հատկացում, ուսման վարձի հատկացում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե 9) Շվեյցարիայի ՍՄՋ միություն, Ինդուստրի 1, Վինթերթուր 8401
Գերմանիայի «ԱՄՐՈ» կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Հերիշրիդ 79737, Սալփեթերերվեգ 22)
Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Բադ Հոմբերգ61350, Ֆրիդբերգերշտրասսե 101)
Գերմանիայի «Ջեյն Գլոբալ Էյդ նեթվորք» կազմակերպություն (ԱՄ Անթերեն Ռեյն 35394 Գիսսեն)
Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպություն (Հոլանդիա, Նունսպեեթ 8071, Սպորլաան 1ա)
Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամ (Հոլանդիա, Նիյմեգեն 6511, Այլբրախշտրատ 8)

Անհատ քաղաքացիներ

4.

Ծրագրի կատարողը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս)
ՀՎՀՀ՝ 00068196

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համայնքներ` սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

2685000 (երկու միլիոն վեց հարյուր ութսունհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

4020 շահառու` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ամենամսյա սննդի հատկացում`
քաղ. Երևան` 2350 շահառու, նախատեսվում է 587500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում
Արարատի մարզ` 55 շահառու: Համայնքներ` քաղ. Արտաշատ - 22 երեխա, քաղ. Վեդի – 12 երեխա, գյուղ Գետազատ - 15 երեխա, գյուղ Մրգանուշ - 6 երեխա: Նախատեսվում է 13750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

Կոտայքի մարզ` 130 շահառու: Համայնքներ` քաղ. Աբովյան - 80 երեխա, քաղ. Չարենցավան – 20 երեխա, գյուղ Զառ - 10 երեխա, գ. Ակունք – 20: Նախատեսվում 32500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

Գեղարքունիքի մարզ` 1038շահառու: Համայնքներ` քաղ. Գավառ - 20 երեխա, քաղ. Ճամբարակ - 173 երեխա, գյուղ Գետիկ - 130 երեխա, գյուղ Մարտունի - 55 երեխա, գյուղ Այգուտ - 120 երեխա, գյուղ Անտառամեջ - 12 երեխա, գյուղ Ձորավանք - 20 երեխա, գյուղ Դպրաբակ - 60 երեխա, գյուղ Կալավան - 20 երեխա, գյուղ Վահան - 160 երեխա, գյուղ Բարեպատ -20 երեխա, գյուղ Թթուջուր -140 երեխա, գյուղ Աղբերք - 53 երեխա, գյուղ Լճաշեն - 55 երեխա: Նախատեսվում է 259500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

Տավուշի մարզ` 45 շահառու: Համայնքներ` քաղ. Իջևան – 15 երեխա, գյուղ Խաչարձան - 30 երեխա: Նախատեսվում 11250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

Լոռու մարզ` 67 շահառու: Համայնքներ` քաղ. Վանաձոր - 67 երեխա: Նախատեսվում է 16750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

Արմավիրի մարզ` 155 շահառու: Համայնքներ` գյուղ Արտաշար - 45 երեխա, գյուղ Ալաշկերտ - 40 երեխա, գյուղ Գեղակերտ – 70 երեխա: Նախատեսվում է 38750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

Արագածոտնի մարզ` 130 շահառու: Համայնքներ` քաղ. Թալին - 60 երեխա, գյուղ Ակունք - 70 երեխա: Նախատեսվում է 32500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

Վայոց ձորի մարզ՝ 50 շահառու: Համայնքներ` Եղեգիս - 50 երեխա: Նախատեսվում է 12500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում:

2. Ապրանքների բաշխում շահառուներին` 580000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով
3. Բուժօգնություն ստանալու միջամտություն` 170000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով
4. Ուսման վարձեր և դասընթացների վճարներ` 190000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով
5. Կազմակերպական ծախսեր` 480000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով
6. Բարեգործական ճաշարանի կազմակերպում՝ սոցիալապես անապահով ծերերի տաք սննդի ապահովում՝ 50000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով.
7. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում՝ 50000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով.
8. Սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին, զինվորներին և նրանց ընտանիքներին ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայություն՝ 60000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով.
9. Սննդի, կենցաղային և տնտեսական ապրանքների հատկացում, ուսման վարձի, բուժ. օգնության տրամադրում Արցախի Հանրապետության քաղաքներում և գյուղերում`100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Սննդի ձեռքբերում և ներմուծում 1005000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամի ալյուր, բրինձ, ոլոռ, մակարոնային արտադրանք, շաքարավազ, բուսական յուղ, հնդկաձավար, տոմատ և պարենային այլ ապրանքներ
2. Ապրանքների ձեռքբերում և ներմուծում` մինչև 580000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամի բժշկական գործիքներ, բժշկական սարքավորումներ, ատամնաբուժական սարքավորումներ, ատամնաբուժական աթոռներ (տրվում է այն բուժ. հաստատություններին, որոնք կդիմեն դրանք հատկացնելու խնդրանքով), օրացույցներ և բացիկներ, խաղալիքներ, կենցաղային և տնտեսական ապրանքներ, կենցաղային տեխնիկա, սպասքեղեն և այլ պարագաներ, հագուստ, շինանյութ, գյուղատնտեսական նշանակության ապրանքներ
3. Կազմակերպական ծախսեր` 110000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ (առանց աշխատավարձի)
4. Սննդի, կենցաղային և տնտեսական ապրանքների հատկացում Արցախի Հանրապետության քաղաքներում և գյուղերում 85000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, որից արտերկրից ձեռք բերվող և ներմուծվող` 20000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով և Հայաստանի Հանրապետությունից` 65000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
5. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպում՝ 50000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով.
6. Սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին, զինվորներին և նրանց ընտանիքներին ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում սոցիալ-հոգեբանական և լոգոպեդի ծառայություն՝ 60000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը` 480000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որը կազմում է բյուջեի 17.88 %-ը:
1. Աուդիտորական ծառայություն` 7000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
2. Աշխատավարձ` 370000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
3. Վառելանյութ` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
4. Էլեկտրաէներգիայի վարձ` 16000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
5. Ջրի վարձ` 2000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
6. Գազի վարձ `10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
7. Հեռախոսավարձ և կապ` 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
8. Տնտեսական և այլ ծախսեր` 20000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
9. Ուղևորատար ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում՝ գյուղական համայնքներում բարեգործական ծրագրերի իրականացման համար՝ 20000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական աջակցության տարածքային մարմիններ
Արցախի Հանրապետության կառավարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամի, Շվեյցարիայի ՍՄՋ միության, Գերմանիայի Դաշնության «ԱՄՐՈ» կազմակերպության, Գերմանիայի Դաշնության «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպության, Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպության, Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի hամակարգման հանձնաժողովի կողմից` օրենքով սահմանված կարգով:
ՀՀ կառավարության 2003թ-ի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 30.12.21 N 1062-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ