ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1335-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Բելառուսի Հանրապետությունում (Մինսկ) կայանալիք Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 24–26–ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը՝ համաձայն հավելվածի:
2. Վահան Քերոբյանի, Արթուր Մարտիրոսյանի, Դավիթ Սահակյանի, Արմեն Այվազյանի, Լիլիթ Սարոյանի և Արթուր Պետրոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արմեն Ղևոնդյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1335-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Քերոբյան |
|
- ՀՀ էկոնոմիկայի նախարար, հայկական կողմի նախագահ |
Ա. Ղևոնդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Դ. Սահակյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | |
Ա. Այվազյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ, | |
Լ. Սարոյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ | |
Ա. Պետրոսյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |