ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2044-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը պետության կարիքների համար շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման՝ «ՆԱԳՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքված 2021 թվականի հունիսի 28-ի N ՀՀԱՆ-ԳՀԱՇՁԲ-21/24 պետական գնման պայմանագրում սահմանված աշխատանքները փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի չգերազանցման պայմանը:
2. Համաձայնել, որ աշխատանքների տեսակի փոխարինումը կազմելու է պայմանագրի գնի քառասուն տոկոսը, սակայն դրա արդյունքում չի փոխվելու պայմանագրով նախատեսված գինը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
16.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|