Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1316-Ա

 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1316-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի փետրվարի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

2.

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

3.

«Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներն ու գործիքները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

4.

«Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի 1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

5.

«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

6.

«ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության

գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ

առողջապահության նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

8.

«Ծառայությունների անհատական ծրագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում

չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

9.

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցները հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

10.

«Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

11.

«Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներին վերապատրաստումից հետո տրվող հավաստագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ