Գլխավոր տեղեկություն
Համար
N 1317-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1317-Ա

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`

1. Հաստատել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1317-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի

ներկայացում վարչապետի

աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետ

2.

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետ

3.

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության և հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները» հաստատելու մասին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի

ընդունում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մաս

4.

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները, նորմերը և կանոնները հաստատելու մասին» քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի ընդունում

Քաղաքաշինության կոմիտե

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մաս

5.

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատելու մասին» տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի

ընդունում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մաս

6.

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակում (ժեստերի լեզվով համաժամանակյա թարգմանությամբ և (կամ) հայերեն բաց և փակ ենթագրերով (համաժամանակյա գրավոր նկարագրությամբ) հեռարձակվող տեսալսողական հաղորդումների եթերաժամերի և հեռարձակվող հաղորդումների

քանակի աստիճանական և

շարունակական ավելացման նպատակով)

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս

7.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մաս

8.

«Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մաս

9.

«Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին»

կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշմանդամություն ունեցող անձանց

իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան