Գլխավոր տեղեկություն
Համար
N 408-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 408-Ա

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի հիման վրա՝

1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 10-ի N ՀՕ-160-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. ապրիլի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

ապրիլի 2-ի N 408-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման
մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը
ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող և անցկացվող մարզական զանգվածային միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարի, մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թվականի օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.1 կետ

2.

«Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.2 կետ

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.3, դ.4 կետեր

4.

«Լիազորություններ վերապահելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.5, դ.13, դ.14, դ.15, դ.16 և «զ» կետեր

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.6 կետ

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.7 կետ

7.

(կետն ուժը կորցրել է 26.11.20 N 1285-Ա)

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 798-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թվականի սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.9 կետ

9.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ.10 կետ

10.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1486-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդված, դ. 11 կետ

11.

«Հավաքական թիմերի նախապատրաստման և օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային այլ մրցաշարերին մասնակցության իրականացման (այդ թվում՝ նրանց նյութատեխնիկական ապահովվածության) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2021 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենք, 18.10-րդ հոդված

(հավելվածը փոփ. 12.08.20 N 918-Ա, 26.11.20 N 1285-Ա, 22.11.21 N 1328-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.11.2021, N 1328-Ա 23.11.2021, N 408-Ա
26.11.2020, N 1285-Ա 28.11.2020, N 408-Ա
12.08.2020, N 918-Ա 13.08.2020, N 408-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան