ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2141-Ա
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 3 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2011-2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամի չափով շահութաբաժնի գծով պարտքի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետաձգել 3 տարի ժամկետով և հաստատել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գծով պարտքի մարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով տվյալ տարվա համար նախատեցված շահութաբաժնի գծով պարտքի մարման համար.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված շահութաբաժնի գծով պարտքի մարման ժամանակացույցի խախտման հետևանքով չմարված շահութաբաժնի գծով պարտքի մասով հաշվարկվում են տույժեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչև չմարված շահութաբաժնի գծով պարտքի ամբողջական մարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշման |
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
NN ը/կ |
|
Չափի միավոր |
2023 թ. |
2024 թ. |
2025 թ. |
2026 թ. |
2027 թ. |
Ընդամենը (դրամ) |
1. |
Հետաձգված շահութաբաժին |
դրամ |
500,000,000 |
500,000,000 |
500,000,000 |
500,000,000 |
500,000,000 |
2,500,000,000 |
Ընդամենը |
2,500,000,000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |