Գլխավոր տեղեկություն
Համար
N 1870-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1870-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) N 1 ցուցակը «DOI 2,5-դիմեթօքսի-4-յոդոամֆետամին» բառերից հետո լրացնել՝

«ETH-LAD (6-Էթիլ-6-նոռ-լիզերգինաթթվի դիէթիլ ամիդ)

1P-LSD 1-պրոպիոնիլ-լիզերգինաթթվի դիէթիլամիդ

AL-LAD (6aR, 9R)-N,N-դիէթիլ-7-պրոպ-2-էնիլ-6,6а,8,9-տետրահիդրո -4Н- ինդոլ[4,3-fg]խինոլին-9-կարբոնաթթու

5F-CUMYL-PEGACLONE (2.5 –դիհիդրո-2-(1-մեթիլ-1-ֆենիլէթիլ)-5-(5- ֆլուորոպենտիլ)-1H-պիրիդոլ[4,3-b]ինդոլ-1-ոն)

HEX-EN (N-էոիլհեքսեդրոն,1-ֆենիլ-2-(էթիլամինո) հեքսան-1-ոն)

Կրոտոնիլֆենտանիլ (N-ֆենիլ-N- [1- (2-ֆենիլէթիլ) –պիպերիդինիլ 4-իլ ] -2-բութենամիդ)

Վալերիլֆենտանիլ բառերը (N-ֆենիլ-N-[1-(2-ֆենէթիլ)պիպերիդին-4- իլ]պենտանամիդ)

ԴՊՏ՝(N,N-դիպրոպիլտրիպտամին)

MDMB(N)-022 կամ MDMB-4en-PINACA(մեթիլ-3,3-դիմեթիլ-2-[1-(պենտ-4-են- 1-իլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդո] բութանոատ)

ACBM(N)-073-FN-(ադամանտան-1-իլ)-1-(4-ֆտորոբութիլ)-1H-ինդազոլ-3- կարբոքսամիդ)

4F-MPH(մեթիլ2-(4-ֆտորոֆենիլ)-2-(պիպերիդին-2-իլ) ացետատ)

3-FPM (2-(3-ֆլուրոֆենիլ)-3-մեթիլմորֆոլին)» բառերով.

2) N 3 ցուցակը՝

ա. «Էստազոլամ» բառից հետո լրացնել «Էտիզոլամ» բառով,

բ. «Ֆենտերմին» բառից հետո լրացնել «Ֆլուալպրազոլամ» բառով.

3) N 4 ցուցակից հանել «Մեթիլ սպիրտ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2021 թվական: