Գլխավոր տեղեկություն
Համար
N 2145-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2145-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը և «Պետական ոչ առևտրային կազմա կերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյանի փողոցի 7 հասցեում գտնվող 0.01095 հա հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել «Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ):

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում «Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2020 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 62/0020 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից.

2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ