Գլխավոր տեղեկություն
Համար
N 2110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «67-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետը» բառերը փոխարինել «67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը» բառերով։

2. Որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Վաղարշապատի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով․

«12․ Միացման ձևով վերակազմակերպել «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 38.140.00874)՝ այն միացնելով «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համար՝ 38.140.00877)։ «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Էջմիածնի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության։».

2) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գավառի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով․

«7․ Միացման ձևով վերակազմակերպել «Գավառի պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 25.140.00556)՝ այն միացնելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համար՝ 222.120.01104):».

3) որոշմամբ հաստատված N 5 հավելվածի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Վանաձոր քաղաք» բաժնի 3․2-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը ճանաչել ուժը կորցրած, իսկ երկրորդ նախադասությունում «205» թիվը փոխարինել «220» թվով.

4) որոշմամբ հաստատված N 10 հավելվածի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետի առաջին նախադասությունը «մանկաբարձագինեկոլոգիական» բառից հետո լրացնել «, արյան փոխներարկման» բառերով։

3․ Հայաuտանի Հանրապետության Արմավիրի և Գեղարքունիքի մարզպետներին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում ապահովել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերից բխող` սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ և 65-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածներով և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6,5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

4․ Սահմանել, որ կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման ծախսերն իրականացվում են միացվող և միացման արդյունքում ընդլայնվող կազմակերպությունների հաշվին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան