Գլխավոր տեղեկություն
Համար
N 599
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2001 թվականի N 599

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.07.17 N 852-Ա)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:

(2-րդ կետը փոփ. 02.03.17 N 205-Ա)

3. (կետն ուժը կորցրել է 02.03.17 N 205-Ա)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2001 թ. օգոստոսի 13
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2001 թ.

օգոստոսի 13-ի N 599
որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Կադաստրի կոմիտեի ղեկավարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության՝ հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը խմբ. 14.10.08 N 803-Ա, լրաց. 29.12.08 N 1094-Ա, փոփ. 13.03.12 N 204-Ա, 14.01.13 N 12-Ա, 01.04.15 N 242-Ա, 20.07.15 N 648-Ա, 12.04.16 N 276-Ա, 12.05.16 N 406-Ա, 02.03.17 N 205-Ա, փոփ., խմբ. 27.07.17 N 852-Ա, խմբ 10.10.19 N 1456-Ա, փոփ. 26.02.20 N 257-Ա, 15.05.20 N 579-Ա, 20.11.20 N 1257-Ա, խմբ. 08.11.21 N 1260-Ա)