Գլխավոր տեղեկություն
Համար
N 267-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2020
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.09.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

8 սեպտեմբերի 2020 թ.
Երևան

N 267-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ՓՈՂՈՑՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ) ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25.3-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.4-րդ հոդվածի 2-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ 

Հ. Սարգսյան

 

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի սեպտեմբերի 8-ի

N 267-Ն որոշման

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ՓՈՂՈՑՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ, ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ) ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը։

2. Շրջածախ առևտրի իրականացման հայտը ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, որտեղ նշվում է վաճառքի համար նախատեսված ապրանքի տեսակը՝ միաժամանակ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր,

2) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածք,

3) դիմումատու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ դիմումատու անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,

4) շրջածախ առևտուր իրականացնող աշխատողի աշխատանքային պայմանագրի և անձնագրի պատճենները։

3. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են և մատնացույց անելուց հետո դրանք դիմողի կողմից չեն շտկվել կամ նախատեսված ապրանքի շրջածախ վաճառքը սույն որոշմամբ թույլատրված չէ։

4. Շրջածախ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։

5. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

II. ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաններ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։

7. Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է կրի օրենքով սահմանված անվանաքարտ:

8. Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։

 

III. ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՇՐՋԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

9. Շրջածախ առևտուր թույլատրվում է իրականացնել հետևյալ վայրերում։

 

Հ/Հ

Վարչական շրջանը

Փողոցի կամ տարածքի անվանումը

Վաճառվող ապրանքների թույլատրելի տեսակները

1

Աջափնյակ

Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

2

Ավան

Ավան-Առինջ թաղամաս, Ընտանիքի այգի

 մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

3

Արաբկիր

Վահագն Դավթյանի անվան այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

4

Արաբկիր

Նոր Արաբկիր զբոսայգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

5

Արաբկիր

Թբիլիսյան խճուղի 1/8, Երազ այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

6

Դավթաշեն

Դավթաշեն զբոսայգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

7

Դավթաշեն

Աշտարակի խճուղի, «Հույսի Ավան» թաղամասից մինչև Աշտարակի խճուղի 50/12 շենք ընկած հատված

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

8

Դավթաշեն

Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 20 շենքից մինչև 44/1 շենք ընկած հատված

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

9

Դավթաշեն

Միկոյան փողոցի թիվ 25/5 շենքից մինչև 26 շենք ընկած հատված

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

10

Էրեբունի

Ազատամարտիկների փողոց, այգու տարածք

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

11

Էրեբունի

Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակ

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

12

Էրեբունի

Վարդավառի այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

13

Կենտրոն

Ազատության հրապարակ

գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր

14

Կենտրոն

Դիանա Աբգարի անվան զբոսայգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

15

Կենտրոն

Նալբանդյան-Հանրապետության-Բուզանդի փողոցների խաչմերուկների հարող այգի

գրքեր, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

16

Կենտրոն

Կարապի լճին հարող տարածք

գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր

17

Կենտրոն

Հանրապետության հրապարակ

գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր

18

Կենտրոն

Հյուսիսային պողոտա

գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր

19

Կենտրոն

Մանկական զբոսայգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

20

Կենտրոն

Տիգրան Մեծի պողոտա, «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթ

մանկական խաղալիքներ, գրքեր, հուշանվերներ, նկարներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

21

Մալաթիա-Սեբաստիա

Վահան Զատիկյանի անվան այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

22

Մալաթիա-Սեբաստիա

Սուրբ Երրորդություն եկեղեցուն

հարող այգի

գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

23

Նոր Նորք

Գայի արձանին հարակից այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

24

Նոր Նորք

Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից շատրվանների պուրակ

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

25

Նոր Նորք

Տիգրան Մեծի անվան այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

26

Նոր Նորք

Ֆ. Նանսենի անվան այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

27

Նուբարաշեն

Նուբարաշեն 9-րդ փողոցին հարող կենտրոնական այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, հուշանվերներ, նկարներ, մշակութային միջոցառումների տոմսեր

28

Շենգավիթ

Ա. Կարապետյանի անվան պուրակ

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

29

Շենգավիթ

Կարմիր բլուր հնավայրին հարակից այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

30

Շենգավիթ

Կոմիտասի անվան զբոսայգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

31

Շենգավիթ

Մովսես Գորգիսյանի անվան զբոսայգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

32

Շենգավիթ

Շողակաթի այգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

33

Քանաքեռ-Զեյթուն

Հաղթանակ զբոսայգի

մանկական խաղալիքներ, գրքեր, փուչիկներ, հուշանվերներ, նկարներ, գրենական պիտույքներ, անձեռոցիկներ, շահումով խաղերի և վիճակախաղերի կտրոններ, մշակութային միջոցառումների տոմսեր

 (9-րդ կետը լրաց. 26.10.21 N 472-Ն)

 (հավելվածը լրաց. 26.10.21 N 472-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2021, N 472-Ն 05.11.2021, N 267-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան