Գլխավոր տեղեկություն
Համար
N 890-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 890-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 1,091,274 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեզվի դասընթաց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01506928) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ (ՀՎՀՀ` 02522157) 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օտար լեզվի դասընթացի կազմակերպում և իրականացում՝ 1,091,274 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայա- ցուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 890-Ա որոշման

 

«ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑ» ԾՐԱԳԻՐ

 

1․

Ծրագրի նպատակը

«Լեզվի դասընթաց» ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ աշխատակիցների համար օտար լեզվի վեցամսյա դասընթացներ կազմակերպելը և անցկացնելը։

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, կրթական։

6․

Ծրագրի բյուջեն

1 091 274 դրամ:

7․

Բարեգործություն ստացողը

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընտրված մասնակիցներ: Ցանկը հաստատվում է ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից համապատասխան հրամանով:

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թ․ հոկտեմբերի 30 -ից մինչև 2022 թ. ապրիլի 30-ը։

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում են ընդհանուր առմամբ 6-ամսյա դասընթաց ՀՀ ՊՆ կողմից ընտրված աշխատակիցների համար ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի (այդ թվում լինգաֆոնային) դասասենյակներում: Դասընթացը անց է կացվելու շաբաթական 5 օր (յուրաքանչյուր օր՝ 2 ակադեմիական ժամ տևողությամբ): Դասընթացի ընդհանուր բյուջեն կազմում է 1 091 274 (մեկ միլիոն իննսունմեկ հազար երկու հարյուր

յոթանասունչորս) դրամ՝ առանց ԱԱՀ:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Երևանի պետական համալսարանին պատվիրել կազմակերպելու և համակարգելու օտար լեզվի 6-ամսյա դասընթաց՝ 1 091 274 (մեկ միլիոն իննսունմեկ հազար երկու հարյուր յոթանասունչորս) դրամ արժողությամբ՝ առանց ԱԱՀ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

այլ մարմինների հետ

ՀՀ ՊՆ

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ