Գլխավոր տեղեկություն
Համար
N 785-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 785-Ա

 

«ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի «Քյու թագավորական բուսաբանական այգիներ» բարեգործական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (1 տեղ, 8.2 կգ ընդհանուր քաշով, 231 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 98.08 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 04.11.21 N 893-Ա)

2. «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


29.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 785-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Ապրանքը

Քանակը

Ընդհանուր արժեքը
(£, Մեծ Բրիտանիայի
ֆունտ ստերլինգ)

Տեղ համար

Կտորե տոպրակներ

100

£ 100.00

1

Չժանգոտվող պողպատե բռնակներ` 11 չափի
շեղբերի համար

8

£ 20.00

1

Բույսերի ուսումնասիրման լաբորատոր
դանակների փոփոխվող սայրեր 11 համարի

2

£ 15.00

1

Բույսերի ուսումնասիրման լաբորատոր
դանակների փոփոխվող սայրեր 23 համարի

2

£ 15.00

1

Չսպիտակեցված թղթյա ֆիլտրի տոպրակներ (100
հատ յուրաքանչյուր տուփում)

20

£ 80.00

1

Սնկաբանության կատալոգ

1

£ 1.00

1

Փաթեթի ընդհանուր արժեքը

£ 231.00

(հավելվածը խմբ. 04.11.21 N 893-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


29.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.11.2021, N 893-Ա 05.11.2021, N 785-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան